Մեկ տարեկան Վարդուհու գիշերներն անցնում են փողոցում, քանի որ մայրը գիշերը մաքրում է փողոցները (ֆոտո)
Բլոգոսֆերա
«Մեկ տարեկան Վարդուհու գիշերներն անցնում են փողոցում, քանի որ նրա մայրը՝ Նարինեն, գիշերը մաքրում է փողոցները, իսկ երեխային տանը միայնակ չի կարող թողնել: Նարինեն ամսական 53.000 դրամ աշխատավարձ է ստանում, որից 30.000 դրամը տան վարձ է վճարում: Երբ երեխային քաղցրավենիք գնելու համար մի փոքր գումար տվեցի, նա նախ դժվարությամբ վերցրեց, հետո էլ, իմանալով, որ ես էլ երեխաներ ունեմ, ասաց, որ շուտով աշխատավարձ է ստանալու ու ինքն էլ իմ երեխաների համար քաղցրավենիք կգնի...
Փոքրիկ Վարդուհին այդ ընթացքում արթնացավ, ուղղակի պետք էր նրա գեղեցիկ դիմագծերն ու փայլող աչքերը տեսնել... Այդ պահին այլևս չնկարեցի, Նարինեին խոստացել եմ անպայման նկարել երեխային...
Նրանց հանդիպել եմ երեկ, 3:00-ին, աշխատանքից տուն վերադառնալիս, Նորքի 1-ին զանգվածում...»,- Էդգար Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել