Տեղեկատվությունն անհիմն է. Աշոտ Ահարոնյանը՝ ոստիկանների կողմից ակտիվիստների բնակարաններ այցելելու լուրերի մասին
Բլոգոսֆերա
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որոշ լրատվամիջոցներում տեղեկատվություն է շրջանառվում, թե իբր քաղաքացիական նախաձեռնության սեպտեմբերի 11-ի միջոցառման նախօրեին ոստիկանության ծառայողները այցելում են շարժման ակտիվիստների բնակարաններ:
Տեղեկատվությունն անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:
Ոստիկանությունը իրականացնում է իր գործառույթները, որոնց շրջանակում, հարկ եղած դեպքում, նաև քաղաքացիների բնակարաններ այցելություններն են: Եվ եթե համայնքային ոստիկանն այդ թվում այց է կատարել որևէ ակտիվիստի, դա որևէ առնչություն չունի վերջինիս հասարակական գործունեության հետ:
Անհավաստի լուրեր տարածողներին կոչ ենք անում պարզունակ զուգադիպությունից ինչ-ինչ եզրակացությունների չգալ և անիրական պատմություններով իրենց մասին վերստին հիշեցնելու անհաջող փորձեր չանել»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել