Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ) Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ ՍԴ-ն անցնում է ընտրությունների արդյունքների քննությանը․ «Շանգրի Լա»-ի լիցենզիան չեղարկվել է (տեսանյութ) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 10 վագոն Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են Ավստրալիայի բնակիչն «ամենաբարձր բղավոցի» համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում «Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը Անթիլիասում Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի մեզ և կնվաճի տիտղոսը. Հալանդ Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով 

Սենսացիոն բացահայտումներ Ադրբեջան փախած Վահանի մասին

Բլոգոսֆերա

Նոնա Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքս ինձ խոստացել էի, որ այլևս էջս չեմ աղտոտելու' Վահան Մարտիրոսյան անուն-ազգանունով թյուրիմացության մասին գրելով: Սակայն քանի որ այդ ավատյուրիստի վնասաբեր արկածները մեր իրավապահ մարմինների թողտվության, դանդաղկոտության, ինչպես նաև վերջինիս թերագնահատելու պատճառով դուրս եկան պետական սահմաններից և կարող են փոքր-ինչ հարված հասցնել Հայաստանի հեղինակությանը' ես ևս մեկ անգամ կանդրադառնամ այս երևույթին, ով, չեմ թաքցնում, ժամանակին եղել է իմ մտերիմը, մուտք է գործել իմ ընտանիք և շահել մեր վստահությունը' ներկայանալով որպես ազնիվ, բարեկիրթ երիտասարդ, ով ցանկանում է ավելի լավ Հայաստան ունենալ, իսկ անձամբ ինձ սիրում է քրոջ նման:

Նախ սկսեմ, թե ինչպես են ԶԼՄ-ները ներկայացնում Վ.Մ.-ին' Ներազգային ազատագրական շարժման առաջնորդ: Եթե գտնվեն գոնե 5 հոգի, ովքեր կներկայանան որպես այդ շարժման ներկայացուցիչ, ես խոնարհությամբ կընդունեմ իմ' ստահոդ հայտարարություն տարածելու մեղքը: Տեղական ԶԼՄ-ների դիլետանտության թեթև ձեռքով այս ինքնակոչը իր մտացածին շարժմամբ դարձավ ընդդիմադիր որոշակի գործոն, ով այժմ կփորձի այդ անվան տակ ծախել հայրենիքը: Այդ շարժումն Ադրբեջանում է, որի մեջ են մտնում կինը, ինքը և մանկահասակ երեխան, ով միշտ գործիք է հանդիսացել այս ոչ թե ամուսինների, այլ պրոֆեսիոնալ աֆերիստների տանդեմի ձեռքում:
Նույնը եղավ նաև իբր իրեն ծեծի ենթարկելու վերջին դեպքերի հետ: Կրկին առանց որեւէ բան պարզելու' մեր ԶԼՄ-ները առանց ճշտելու, ընդամենը Վահանի կնոջ տարածած լուրով կեղծ ինֆորմացիա տարածեցին, որի վրա լույս սփռեց Վահանի մայրը' պատռելով հարսի և որդու դիմակը: Իսկ ինչու կենցաղային վեճից նա մոգոնեց քաղաքական հալածյալի շինծու շոուն, քանի որ նրա դեմ մի շարք քրեական մեղադրանքներ էին առաջադրված: Նա սարսափում էր այդ մեղադրանքներով հայտնվել բանտում, քանի որ կռահում էր' ինչ է սպասվում իր նմանին: Ուստի շարժվում էր արդեն «մահ կամ ազատություն» սկզբունքով: Վախենալով ոչ թե Մհեր Սեդրակյանի մտերիմների հաշվեհարդարից, այլ հարցաքննության կրկին կանչվելուց' սա կնոջ հետ ապաստան է գտնում մի մտավորական կնոջ տանը և իրեն հատուկ սրբապղծությամբ գողանում իր ընտանիքին մեկ շաբաթ սնած և օթևան տված տիկնոջ' մեկ տարվա ընթացքում կուտակած հոնորարը և կնոջ հետ փախչում: Սա էլ հիմք չի հանդիսանում, որ այս 2-ին ձերբակալեն, ի դեպ…

Հիմա մի քանի կետով անդրադառնամ «ծեծի» պատմությանը, որը պետք է լինի վաղվա ասուլիսի հիմնական թեման թերևս: Առաջին իսկ վայրկյանից չեմ հավատացել դրան. նախ փետրվար-մարտ ամիսներին, երբ սա դեռ հրեշտակի կերպարով իմ մտերիմ ընկերն էր, երբ ինձ իրենց տնից ճանապարհում էր մեր տուն, դիմացի փողոցի հարևանին, որին ինձ ներկայացրեց Մհեր Սեդրակյանի բարեկամ, շատ ջերմ բարևեց, իսկ վերջինս էլ սեփական մեքենայով լուսավորեց փողոցը, որպեսզի տաքսի կանգնեցնեն ինձ համար: Հարց. ինչու՞ այդ ժամանակ չծեծեցին նրան, երբ «ԳազՊրոմի» դեմ «պայքարի» նրա ամենաակտիվ շրջանն էր: Հետևաբար ակնհայտ է, որ էժանագին թամաշան հետապնդում էր մեկ շահ' ՃՈՂՈՊՐՈՒՄ: Ինձ մոտ պահպանված են այն գրագրությունները, երբ կինը դեռևս մեկուկես տարի առաջ հայտնում է ինձ իր հղիության մասին, հետո ամուսինը ասում է կնոջ վիժելու մասին, որպեսզի կրկին գութս շարժեն և դեղորայքի գումար կորզեն ինձնից: Կամ մի՞թե լրագրողները մոռացել են, որ նույն հոդախախտ եղած ոտքով վերջինս 2014 թ. գարնանը ներկայացել է ասուլիսի ազատամարտիկների հետ, ի դեպ: Դա նրանց ընտանիքի հերթական գզվռտոցի արդյունք էր եղել: Թեթև անհաջող շարժումից այն կրկին կհոդախախտվեր, քանի որ ՎՄ-ն հրաժարվել էր լիարժեք բուժումից:

Իմ զգուշացումները տեղ չհասան. գողության դեպքից հետո ես արդեն վախենում էի, որ սրանք իրենց փախուստի ճանապարհին անգամ մարդկային զոհեր կտան' վերացնելով ցանկացած խոչընդոտ: Եվ ահա, անծագում վիժվածքը հայտնվեց հակառակորդի դաշտում: Ես երբեք այսքան չեմ խղճացել Ադրբեջանին, չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի բացառիկ բացիլի վրա են ժամանակ ու ռեսուրս վատնելու: Ծակ գնդակ է ձեռքները ընկել, որով փորձելու են գոլ ուղարկել Հայաստանի դարպասը:

Սա ամեն ինչ կշահարկի, սկսած իր ծագումից, որպեսզի մորթը փրկի: Եվ դեռ սրա մասին խղճմտանքով են գրում. այդ ո՞ր երեխաներն են ողբալու նրա համար! Որոնց մասին տեղեկություն չունի՞ անգամ: Խեղճ մայրը մի քանի օր կլացի, բայց գոնե էլ սրանից ավելի չի փորձի տանել որդու և հարսի խայտառակությունները:

P.S. Այն րոպեից, երբ իմացել եմ այս երևույթի գազի փորձ կոչեցյալի խաբեբայության մասին, դարձել եմ այս ստահակի զոհը, ենթարկվել եմ շանտաժի, անանուն զրպարտության, որի հետևանքով կորցրել եմ ամենաթանկն աշխարհում' առողջությունս և հավատս: Հարգելով ՀՀ օրենսդրությունը' այլ մանրամասներ չեմ կարող հրապարակել:

Միայն կասեմ, որ շուրջ մեկ տարի դժոխքում եմ գտնվել:

Եթե մի կաթիլ արժանապատվություն ունենար, անհետ կչքվեր: Բայց Հերոստրատի փառքը միշտ կանչել է սրան…»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Շուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինՌուսաստանում մեկնաբանել են Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեինՌուսաստանը կոշտ է արձագանքել իր սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման ծրագրերիԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ովԶանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ)Տոկաևը Բրյուսելում հանդիպել է Կոշտայի հետ Հայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովումԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ)Հարևան երկրի նախագահը հրաժարական է տվել և դարձել Պուտինի խորհրդականՊատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը շուտով կդրվի քվեարկությանԳիտնականները բացահայտել են «հայրական կատակների» անսպասելի օգտակար ազդեցությունըՍԴ-ն անցնում է ընտրությունների արդյունքների քննությանը․ «Շանգրի Լա»-ի լիցենզիան չեղարկվել է (տեսանյութ)Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանումՀայաստանը և Թուրքիան քննարկել են տրանսպորտային կապի վերականգնմանն ուղղված աշխատանքներըՊուտինը կասկածի տակ է դրել Զելենսկու բանակցային առաջարկի անկեղծությունըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անունը կդառնա Աշխատանքի և բարեկեցության նախարարություն Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով լի 10 վագոնԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին էժանացել են Թրամփին նկատել են Սպիտակ տան ինտերիերը սեփական ձեռքով զարդարելիսԹրամփը խոսել է Իրանի դեմ ծովային շրջափակման հնարավոր վերականգնման մասինԱվստրալիայի բնակիչն «ամենաբարձր բղավոցի» համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում«Ծառայե՛ք սրտանց»․ Տ․ Նորայր և Տ․ Հրայր աբեղաների ձեռնադրությունն ու օծումը ԱնթիլիասումՖրանսիան, ամենայն հավանականությամբ, կհաղթի մեզ և կնվաճի տիտղոսը. Հալանդ Լավրով. Ռուսերենի արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվի Գուտերեշի օրոքԱրսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը Հիտլերը փորձում էր մեղադրել ԽՍՀՄ-ին ագրեսիայի մեջ․ ՊուտինԱշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ ՇարմազանովՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, իսկ Ադրբեջանը հնարում է նոր անցյալ․ Նարեկ ԿարապետյանՔասախ գետում հայտնաբերվել է անհետ կորած տղամարդու դին Արաբական երկրները չպետք է միավորվեն Իրանի դեմ, ասել է ԼավրովըՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու մեքենաներըԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելՀայաստանի կրթական համակարգը կստանա ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրությունԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել ՀայաստանAdnkronos. Մելոնիի վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետոՓաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Ղալիբաֆ. Իրանը և Օմանը ստեղծում են Հորմուզի նեղուցի շուրջ երկխոսության կոմիտեՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանովԱՄՆ-ից Հնդկաստան գազի մատակարարումները կարող են հասնել ռեկորդային մակարդակիՊուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքիՈ՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է անկախություն ձեռք բերել ԱՄՆ-ից զենքի ոլորտումՎթարի հետևանքով չեղարկվել է Երևան-Գյումրի 686 համարի էլեկտրագնացքի չվերթըԼավրովը հայտարարել է՝ Ֆրանսիան գաղտնի կապեր է փնտրում Ռուսաստանի հետՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԼավրովը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև տարածաշրջանային համաձայնագրի գաղափարը
Ամենադիտված