Վակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտել Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը Հայաստանում Volkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ին Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումը ՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. Վարդեւանյան Ֆրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական է Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում է Բունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտք ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը Տիրանային Սկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. Վարդեւանյան Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է Բաղդադին 

Կամերային երաժշտական թատրոնը նոր գույնով ու դիմագծով է սկսել 27-րդ թատերաշրջանը

Գիտություն և Մշակույթ

Կամերային երաժշտական թատրոնը 27-րդ թատերաշրջանը սկսում է ամբողջովին նորացված ու թարմացված տեսքով և դիմագծով:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակ ալ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 18-ին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամին՝ թատրոնի նորոգման գործում զգալի ներդրման համար և ավելացրել, որ մշակութային այդ հաստատության նորացման ու թարմացման գործում կարևոր դեր է խաղացել նաև թատրոնը՝ ներդնելով սեփական միջոցներն ու ներուժը:

«Մշակույթի նախարարության քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը թատարոններն են, դրանց տեխնիկական վերազինումը, դա նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Որախ եմ, որ Մշակույթի նախարարության և թատրոնի ղեկավարների հետ միասին կարողացանք իրականություն դարձնել այս նորոգումն ու տեխնիկական վերազինումը: Կամերային երաժշտական թատրոնի վիճակը, մեղմ ասած, բարվոք չէր, և դա անդրադառնում էր նաև հաստատության ստեղծագործական աշխատանքի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արթուր Պողոսյանը:

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքը: «Պետական կամերային երաժշտական թատրոնի վերջին տասնամյակի պատմության մեջ, ընթացիկ տարում առաջին անգամ իրականացվել են երկու կարևոր ծրագրեր, որոնք ամբողջովին փոխել են թատրոնը ոչ միայն արտաքնապես, այլև բովանդակային առումով: Կատարված աշխատանքներն ու փոփոխությունները ենթադրում են, որ նորացված թատրոնում ոչ միայն աշխատանքային բարենպաստ պայմաններ են ստեղծվել ամբողջ անձնակազմի, այլև այն ավելի գրավիչ ու ակնահաճո է դարձել հանդիսատեսի համար»,- ընդգծել է նա:

Վ. Գրիգորյանի նաև տեղեկացրել է, որ ամառվա ընթացքում թատրոնի տնօրինության նախաձեռնությամբ ու ջանքերով զուգահեռ ձեռնարկվել են թատրոնի համար հրատապ և անհետաձգելի վերանորոգման աշխատանքներ: Դերասանների համար կառուցվել և կահավորման ընթացքում են չորս գրիմանոցներ՝ նախատեսված շուրջ 30 դերասանի համար, որոնք որակապես կփոխեն ստեղծագործական անձնակազմի աշխատանքային պայմանները: Ամբողջովին վերանորոգվել է կուլիսային երկհարկանի տարածքը, բացվել է լվացքատուն, հիմնովին վերանորգվել են սանհանգույցները: Մինչև նոր թատերաշրջանի բացումը նորացվել է դահ լիճի ամբողջ հատակածածկը, կատարվել են մուտքերի և դահլիճի պատերի, բեմի, մասնակիորեն' նաև առաստաղի գունային թարմացում, սալիկապատվել է շենքի դիմային հատվածը, հաշմանդամների համար կառուցվել են մուտքերի թեքահարթակներ: Թատրոնը տարածքի սահմանափակության պատճառով երբևէ չի ունեցել դեկորների պահեստարան: Նորոգումների ընթացքում շենքի hետնամասում կառուցվել է նոր պահեստարան, որը թույլ է տալիս ներկայացումների դեկորացիաները պահել ապահով և վերանորոգել:

Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը խոսել է 2015թ. ընթացքում թատրոնի անձնակազմում կատարված կադրային լուրջ փոփոխությունների մասին, ինչի արդյունքում ներգրավվել են երիտասարդ մասնագետներ: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ թատրոնում չի դադարել ստեղծագործական գործունեությունը: Ընթացիկ ներկայացումներին զուգահեռ, ստեղծագործական մասը զբաղված է նաև երեք նոր ներկայացման բեմադրական աշխատանքով:

«Աշխատում ենք տարբեր ներկայացումների վրա, գրեթե պատրաստ է Նահապետ Քուչակի' «Հայրեններ» ստեղծագործության հիման վրա ստեղծվող խորեգրաֆիկ ներկայացումը, զուգահեռ աշխատում ենք նաև Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» օպերայի և Բերն Սթայնի «Վեյսթսայդյան պատմություններ» մյուզիքլի բեմադրական աշխատանքների վրա: Հուսով եմ, որ մինչև տարվա վերջ կկարողանանք հանդիսատեսի դատին հանձնել գոնե երկու նոր ներկայացում, ինչը մեր թատրոնի համար նաև ստեղծագործական մեծ առաջընթաց կլինի»,-նշել է նա:

Մինչև պատրաստ կլինեն նոր ներկայացումները, հանդիսատեսը արդեն նորացված թատրոնի բեմում կշարունակի դիտել Պետական կամերային երաժշտական թատրոնի՝ երեխաների ու մեծահասակների կողմից արդեն սիրված ու սպասված ներկայացումները:

Վերջին ամիսներին թատրոնում իրականացվել է էներգախնայողության համալիր ծրագիր' Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի միջև ստորագրված պայմանագրի և համաձայնագրի շնորհիվ: Դրա արդյունքում թատրոնում կատարվել են ջերմամեկուսացման աշխատանքներ (արտաքին պատերի, տանիքի), որի շնորհիվ թարմացվել, նորացվել է թատրոնի արտաքին տեսքը, դռներն ու պատուհանները փոխարինվել են ժամանակակից եվրոդռներով ու պատուհաններով: Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էլ թատրոնի ամբողջ լուսային համակ արգի նորացումն ու արդիականացումն է՝ լուսադիոդայինով փոխարինելը, ինչը ենթադրում է նախ էլեկտրաէներգիայի ծախսերի 60%-ի կրճատում, ապա լուսային ժամանակակից համակարգի ներդրում' հատկապես բեմական լուսավորության հարստացումը: Այս արդիականացումը հնարավորություն կտա բարձրացնել գործող և նոր բեմադրվելիք ներկայացումների գեղարվեստական որակը, ինչպես նաև կատարել բազմաֆունկցիոնալ լուսային ձևավորում և առավել գրավիչ դարձնել բեմը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրարՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկըՏարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և ՊերուիցNissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասելԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերներըՍանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու
Ամենադիտված