Երևանում ավտոմեքենան գլորվել է ձորակը և այրվել
Արտակարգ Պատահար
Երևանի Գ. Հովսեփյան փողոցում' հեռուստաաշտարակի մոտակայքում սեպտեմբերի 20-ին, ժամը 02.33-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվել:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հովսեփյան-Դավիթ Բեկ փողոցների խաչմերուկի մտակայքում «Մերսեդես» մակնիշի 77 RR 008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզ չեն ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվելով հարակից ձորակը՝ այրվել:
Հրդեհը մարվել է ժամը 02.56-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Զոհեր և տուժածներ չկան:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել