Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Տոյոտա Դոջ» է կողաշրջվել. վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Տոյոտա Դոջ» մակնիշի 195 LS 47 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1969 թ. ծնված Վ. Հ.) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' Վ. Հ.-ը հոսպիտալացվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները հոանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել