«Բարսելոնա»-«Լևանտե»` 4:1 (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» տնային խաղում 4:1 հաշվով հաղթեց «Լևանտեին»:
Հանդիպման հաշիվը բացվեց 50-րդ րոպեին. դաշտի տերերին առաջ մղեց Մարկ Բարտրայի գոլը, վեց րոպե անց Նեյմարը հաշիվը դարձրեց 2:0, իսկ Լիոնել Մեսսին 61-րդ րոպեին դիպուկ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը: Արգենտինացին խաղավարտին նաև երկրորդ գոլը հեղինակեց: Հավելենք, որ Արգենտիայի հավաքականի առաջատարը 76-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվացիծ վրիպեց:
Հյուրերի միակ գոլը հեղինակեց Վիկտոր Կասադեսուսը` 66-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» 12 միավորով Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջատարն են:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու