Վակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտել Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը Հայաստանում Volkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ին Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումը ՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. Վարդեւանյան Ֆրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական է Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում է Բունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտք ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը Տիրանային Սկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. Վարդեւանյան Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է Բաղդադին 

Պուտինը, Օբաման, Օլանդը և այլք շնորհավորական ուղերձներ են հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ

Հայաստան

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Գոհունակությամբ եմ նշում, որ ռուս-հայկական հարաբերությունները՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության վաղեմի ավանդույթների վրա, հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով:

Բարձր ենք գնահատում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հայ գործընկերների տրամադրվածությունը: Կցանկանայի հաստատել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ այսուհետ ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդիական սոցիալ-տնտեսական հարցերի լուծման գործում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի և տարածաշրջանային գործերում կառուցողական փոխգործակցության հետագա զարգացումը: Այն համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման:

«Հարգելի պարոն Նախագահ,

Ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ:

Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության և ստեղծարարության շնորհիվ դուք արժանացել եք աշխարհում շատերի հիացմունքին, որոնց թվում է նաև Միացյալ Նահանգները:

Հայաստանը կարևոր գործընկեր է, որի հետ մենք կիսում ենք դինամիկ և ընդլայնվող օրակարգ: Մենք երախտապարտ ենք խաղաղապահ գործողություններին, այդ թվում՝ Լիբանանում և Կոսովոյում, Հայաստանի աջակցության համար: Մենք նաև ողջունում ենք այս տարի ԱՄՆ-Հայաստան առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի ստեղծումը, որն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև եղած տնտեսական կապերը:

Մինչ դուք նշում եք անկախության 24-րդ տարեդարձը, ես Ձեզ և Հայաստանի ժողովրդին այս անկախության օրը մաղթում եմ ամենայն բարիք և հաջող գալիք տարի»,- ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առիթով, հաճույքով հղում եմ Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին երջանկության, բարօրության և հաջողության մաղթանքներս:

Երջանիկ եմ, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էի՝ հայ ժողովրդի հետ միասին:

Խոհականության և միասնության մթնոլորտով պարուրված ոգեկոչման այդ հուզիչ արարողությունը ցույց տվեց լավագույն ապագա կերտելու Հայաստանի կամքը՝ առանց մոռացության մատնելու պատմական ողբերգությունները:

Կցանկանայի վերստին հավաստիացնել Ձեզ, որ համակված հայ ժողովրդի հետ ունեցած առանձնահատուկ կապերով, Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին: Մասնավորապես, որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան վճռականորեն կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված իր միջնորդական ջանքերը՝ հուսալով, որ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած գագաթնաժողովի առաջխաղացումները կնպաստեն հարցի շուտափույթ լուծմանը:

Ընդունեք խնդրեմ,պարոն Նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը:

«Ձերդ Գերազանցություն,

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի ու անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակի կապակցությամբ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:

Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել՝ դրանք հետևողականորեն առաջ մղելու նոր մակարդակի:

Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, իսկ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն:

Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,-ասված է Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո Սերժ Ազատի,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին' Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ, տոն, որը խորհրդանշում է ազատ ու անկախ ապրելու մեր դարավոր կամքն ու վճռականությունը:

Կորցնելով պետականությունը' հայ ժողովուրդը հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է բազում փորձությունների, դիմակայել թշնամիների ոտնձգություններին ու կրել ծանր զրկանքներ: Սակայն նա երբեք չի հուսալքվել, չի կորցրել ազգային ինքնությունը, հավատն ու լեզուն և պահ անգամ չի հրաժարվել իր նպատակներից:

Այդ նպատակներն իրականություն դարձան 1991 թվականին, երբ հայկական հինավուրց հողի վրա վերականգնվեց անկախ պետականությունը: Դա մեր ժողովրդի փրկության ճանապարհն էր, հաղթանակների ու ձեռքբերումների, կայացման ու ինքնահաստատման ուղին, որը նա անցնում է արժանապատվորեն' իր միասնականության ու անսասան ոգու շնորհիվ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, օր օրի ամրապնդելով ու զորացնելով հայրենի երկիրը և կերտելով իր հուսալի ապագան:

Մեծարգո Սերժ Ազատի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին' Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, հաջողություններ ու ամենայն բարիք մեր ժողովրդին ու Մայր Հայաստանին, որը բոլոր հայերի հայրենիքն է, հպարտությունն ու ապավենը»,-ասված է ԼՂՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տոնի առթիվ ՀՀ Նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Նախագահ,

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 24-րդ տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և հայ ժողովրդին եմ հղում անձամբ իմ և իմ համերկրացիների սրտանց բարեմաղթանքները:

Այս՝ Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 2015 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում: Արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը:

Մաղթում եմ Ձեզ բարօրություն և առողջություն, իսկ հայ ժողովրդին՝ լավ ապագա՝ խաղաղության, ազատության և բարեկեցության մեջ»:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Պիթեր Քոսգրովը, Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Քենգ Յամը, Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումը:

Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրարՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄԱԿ-ը սովի վտանգ է տեսնում Սուդանում և Հարավային Սուդանում Ընտրություններից առաջ՝ ազատազրկում. Իրանի շուրջ լարում, Պուտինի զենքն ու Կիևի վարկըՏարադրամի փոխարժեքները. Նոյեմբերի 28Ռուս սահմանապահների դուրսբերման դեպքում Հայաստանի համար ծանր ժամանակներ կգան. Զատուլին Էկվադորն ընտրություններից առաջ սահմանափակել է մուտքը Կոլումբիայից և ՊերուիցNissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն Դիզվառելիքի գործարքը կա, բայց ռուսական բեռը դեռ ԱՄՆ չի հասելԵրևանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել 4 դասընկերներըՍանչեսը՝ Մադրիդում, Ֆեյխոոն՝ Սևիլիայում․ Իսպանիան գնում է ընտրություններիԹայվանում ընտրում են քաղաքապետերին և քվեարկում ատոմային էներգիայի հարցովԿիևին 45 միլիարդ եվրո․ ԵՄ 27 երկրներից 24-ն են կողմ նոր վարկինԱնմիջական զրույց և ջերմ ընդունելություն. Էդուարդ Բաբայանը հանդիպել է արցախցիների հետ (տեսանյութ)Հութիների հարձակումները․ Անկարան ու Իսլամաբադը զորակցել են Էր ՌիադինԿիևն առաջարկում է հրադադար Սև ծովում՝ հացահատիկի արտահանման համարՀայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղարՔուվեյթը բողոքի նոտա է հանձնել Իրանին՝ երկու իտալացու մահից հետոԹրամփը հրապարակել է Չինաստանում Պուտինի և Սի Ծինփինի հետ հանդիպումների նոր լուսանկարներՍոբյանին․ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 462 անօդաչու
Ամենադիտված