«Բավարիան» չի դառնա Գերմանիայի չեմպիոն. Օբամեյանգ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը համոզմունք է հայտնել, որ Մյունխենի «Բավարիան» այս մրցաշրջանում չի դառնա Գերմանիայի չեմպիոն:
«Ես արդեն ասել եմ, որ «Բավարիան» երկրի չեմպիոնական տիտղոսը չի նվաճի»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է Bild-ը:
Բունդեսլիգայի 5 տուրում Թոմաս Տուխելի թիմը հինգ հաղթանակ է տարել և 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող «Բավարիան»:
Ավելի վաղ Օբամեյանգը հայտարարել էր՝ Տուխելի հետ գրազ է եկել, որ այս մրցաշրջանում կհեղինակի 20 գոլ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու