Նախագահը Արիության մեդալը շնորհելուց առաջ համբուրել է զինծառայող Գոռ Դարմանյանի ճակատը
Հայաստան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել' թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գոռ Հրաչյայի Դարմանյանին պարգևատրելով Արիության մեդալով: Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով վիրավորված (նրա մոտ առկա է ոտքի ամպուտացիա) հերոսին Նախագահ Սարգսյանը պարգևը հանձնել է նախագահական նստավայրում սեպտեմբերի 21-ին' Անկախության տոնին կազմակերպված պարգևատրման արարողությանը. երկրի ղեկավարը պարգևը հանձնելուց առաջ համբուրել է նրա ճակատը:
Հրամանագրի համաձայն, թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գոռ Հրաչյայի Դարմանյանին Արիության մեդալ է շնորհվել հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության համար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից