Փեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրին Ավտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներ Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկա Իրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե Թանդիլյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.com Կլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ) Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքները Մինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-ն Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո 

International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանի ելույթը՝ ԵԱՀԿ՝ «Human Dimension Implementation Meeting» համաժողովին

Քաղաքական

Սեպտեմբերի 21-ին Լեհաստանի մայրաքաղաքում մեկնարկել է ԵԱՀԿ ամենամյա համաժողովը՝ «Human Dimension Implementation Meeting»-ը՝ նվիրված մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնահարցերին։

Համաժողովին ելույթով է հանդես եկել International Media Holding-ի հիմնադիր Արման Վարդանյանը։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում ելույթի ամբողջական տարբերակը.

«Ես International Media Holding-ի հիմնադիրն եմ, որի կազմում ընդգրկված են հայաստանյան և վրացական մեդիադաշտի առաջատար տեղեկատվական-վերլուծական կայքեր։ Մեդիահոլդինգի ռազմավարական առաջնայնություններն են բազմակարծության ապահովումը և դեմոկրատական արժեքների ժողովրդականացումը՝ մեր մեդիա հարթակների բազմամիլիոնանոց լսարանի շրջանում։ Ներկա պահին մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում միջազգային ճանաչում ունեցող մեդիա փորձագետների հետ՝ սեփական մեծամասշտաբ մեդիանախագծի՝ Euromedia24-ի մեկնարկի նախապատրաստման համար, որն իր ներկայացուցչություններն է ունենալու Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում և Արևելյան գործընկերության երկրներում։

Ելնելով մեդիահոլդինգի ռազմավարական շահերից՝ մեր թիմը տեղեկատվական ռեսուրսների, մասնավորապես՝ ինտերնետային կայքերի խորը ուսումնասիրություն է կատարել, որի որոշ արդյունքներ ցանկանում եմ ներկայացնել Ձեզ։

Զարմանալի է, բայց ուսումնասիրությունների արդյունքում մենք արձանագրել ենք անսպասելի պատկեր։ Մի շարք երկրներում, որտեղ դեմոկրատիայի և խոսքի ազատության ոլորտներում ավանդաբար առկա են եղել բարձր ցուցանիշներ, մեդիա կառույցների մեծամասնությունը բաժանված է քաղաքական կուսակցությունների և խոշոր կորպորացիաների միջև, ինչն այդքան էլ դրական ազդեցություն չի թողնում բազմակարծության ապահովման վրա։

Եթե վերլուծում ենք Արևելյան գործընկերության երկրներում տիրող իրավիճակը, պետք է նշել, որ այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Օրինակ՝ Ուկրաինայում ինտերնետային մեդիաշուկան բավականին հագեցած է, կան մեծ թվով պրոֆեսիոնալ մեդիա փորձագետներ, սակայն առկա է մեդիահարթակների նկատմամբ վստահության որոշակի պակաս։ Այդ երկրում հաճախակի փոխվում են մեդիահոլդինգների սեփականատերերը և դրանց առաջնային նպատակները, ինչն էլ իր հերթին ենթադրում է նոր մոտեցումների մշակում և տվյալ տեղեկատվական ռեսուրսի ռազմավարության փոփոխություն։

Բելառուսում մենք արձանագրել ենք դրական տեղաշարժ խոսքի և մամուլի ազատության ոլորտում։ Նորարարական մեդիանախագծերը, որոնք Բելառուսում ներկայացվել են մեր թիմում ընդգրկված միջազգային փորձագետների կողմից, բավական լայն արձագանք են գտել ինչպես տեղական մեդիաշուկայի «խաղացողների», այնպես էլ՝ պետական կառույցների կողմից։ Քաղբանտարկյալների ազատ արձակման փաստը նույնպես դրական է ազդել մեդիաոլորտի ազատականացման գործընթացի վրա։

Հայաստանյան օրենսդրությունը բավականին լայն լիազորություններ և իրավունքներ է տալիս լրագրողներին։ Մեդիա ռեսուրսի ստեղծումը զերծ է բյուրոկրատական դժվարություններից, իսկ պետական կառույցներն ազատ մամուլի նկատմամբ բռնաճնշման մեթոդներ գրեթե չեն կիրառում՝ չնայած ոլորտում առկա են նաև մեծ թվով դեռևս չլուծված խնդիրներ։ Ինչ վերաբերում է իշխանամետ և անկախ տեղեկատվական կայքերի թվային հարաբերակցությանը, ապա այստեղ նկատվում է հավասարություն։

Ի տարբերություն շատ եվրոպական երկրների, որտեղ մեդիա ռեսուրսները եկամտաբեր են, Արևելյան գործընկերության երկրներում այդ ռեսուրսների բյուջեն դոտացիոն բնույթ է կրում, դրանք մշտապես կանգնած են գործունեության դադարեցման վտանգի առջև։ Բնական է, որ դա էլ ազդում է խոսքի ազատության որակի և տեղեկատվության տարածման հասանելիության վրա։

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ շեշտել, որ մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցության, որի հիմքում կլինի աջակցությունը խոսքի ազատությանը, մամուլին և դեմոկրատական արժեքների ու գաղափարների ժողովրդականացմանը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնելՓեզեշքիան․ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին, բայց հավատարիմ կմնա հուշագրինԱՄՆ-ը չի շարունակի Հորմուզի նեղուցի շրջափակումը, հայտարարել է ԹրամփըԱվտովթար Երևանում․ բախվել են երկու «Toyota» և «Lada», կան տուժածներՊուտինը մեկնաբանել է Հյուսիսարևելյան ռազմական շրջանի (ՀՌՇ) գոտում ստեղծված իրավիճակըԱՄՆ-ն նոր հարձակում է նախատեսում Իրանի դեմ. Թրիփփի ճակատագիրը՝ անորոշ (տեսանյութ)Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկաՌԴ ՊՆ նախարարությունում կարևորել են արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը զինված ուժերումՆեթանյահուն կոչ է արել Իսրայելին անկախություն ապահովել զենքի ոլորտումԻրական խաղաղություն հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա․ մնացածը փուչիկներ են․ Մանե ԹանդիլյանՌուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետԹրամփը հայտարարել է, որ Իրանը մեծ զիջումների է գնում ԱՄՆ-ի հետ բանակցություններումՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից․ Shamshyan.comԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն էՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոններըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԳևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներըGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Քաղաքաշինության տեսչական մարմնում ամփոփվել են 5 ամիսների աշխատանքների արդյունքներըՄինչև 2 միլիարդ եվրո՝ Հարավային Կովկասի և Սև ծովի կապակցվածության համար. ի՞նչ է ակնկալում ԵՄ-նՊուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում ՈւկրաինայինՇախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետոԲրյուսելում քննարկվել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնումըԼիտվայի կառավարությունը հրաժարական է տվելՊատգամավորի երդման նոր տեքստը.Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ. Լավրով (տեսանյութ)Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Նռնականետերից մինչև հակատանկային ականներ. ի՞նչ է բնակչությունը կամավոր հանձնել ոստիկանությանըՌուսական ցորենի նոր խմբաքանակ՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով. 10 վագոն է ուղարկվել Հայաստան​Մ-19 Եվրոյի որակավորման փուլ. հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկըԹուրքիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում․ կան զոհեր «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կամակերպում. Մ. ՂահրամանյանՍուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության գործնական փուլինԵրևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշըԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը Պուտինը Հարավային Օսիայի ղեկավարին իր խորհրդական է նշանակել Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Իրանը նոր գնորդներ է փնտրում նավթի արտահանման համարՀայ-իրանական սահմանի արդիականացում և ճանապարհային տուրքեր. ի՞նչ են քննարկել ԵրևանումՀայկ Հարությունյանը Ղրղզստանի ՆԳ նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանովՀայաստանում կա արդարադատության հսկայական պահանջ, և այն իրականացվելու է. Ռուբինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Շուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինՌուսաստանում մեկնաբանել են Զելենսկու հայտարարությունները Բելառուսի հասցեինՌուսաստանը կոշտ է արձագանքել իր սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման ծրագրերիԿլինի ընդամենը կարճատև զինադադար, վաղ է խոսել վերջնական խաղաղության մասին. Վազգեն Պետրոսյան (տեսանյութ)ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ովԶանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)
Ամենադիտված