Արմեն Մովսիսյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 24-ին
Հասարակություն
Հայտնի է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: «Նրա աճյունը Գերմանիայից Հայաստան կտեղափոխվի սեպտեմբերի 23-ին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի եկեղեցում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, նրա հայրենի բնակավայրում՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում»,- մանրամասնեց Թադևոսյանը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել