«Բորուսիան» չհաղթեց «Հոֆենհայմին» (տեսանյութ)
Սպորտ
Բունդեսլիգայի 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:1 հաշվով ավարտեց «Հոֆենհայմի» դեմ հանդիպումը:
Խաղի 42-րդ րոպեին Սեբաստիան Ռուդին հաշվի մեջ առաջ մղեց դաշտի տերերին, իսկ պատասխան գոլը 55-րդ րոպեին հեղինակեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը:
Այս արդյունքից հետո դորտմունդյան թիմը վաստակած 16 միավորով Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնկանում է և առաջատար «Բավարիային» զիջում է երկու միավորով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց 46-րդ րոպեից:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու