«Բարսելոնան» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում կատալոնյան «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սելտային»:
Դիմակայությունն ավարտվեց հյուրերի պարտությամբ` 1:4 հաշվով:
26-րդ րոպեին Նոլիտոն բացեց հաշիվը, դաշտի տերերի երկրորդ գոլը 4 րոպե անց հեղինակեց Յագո Ասպասը, ով 50-րդ րոպեին նաև դուբլ ձևակերպեց:
Կատալոնացիների միակ գոլը 80-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո խփեց Նեյմարը, սակայն երեք րոպե անց «Սելտայի» ֆուտբոլիստներին հաջողվեց 4-րդ անգամ գրավել «կապտանռնագույնների» դարպասը, այս անգամ աչքի ընկավ Գվիդետին (83):


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու