Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները 

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում

Բլոգոսֆերա

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի իշխանություններն այսօր հայտարարություն են տարածել, ըստ որի երկրում ձերբակալվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, որը համագործակցել է հայկական հատուկ ծառայությունների հետ և նպատակադրվել ահաբեկչական գործողություններ կազմակերպել Ադրբեջանի տարածքում՝ հատկապես Թարթարի շրջանում և Բաքվում: Հայտարարությունից պարզվում նաև, որ այդ անձանց դեմ քրեական գործեր հարուցվել են դեռ մայիսի 3-ին, որի մասին մինչև հիմա պաշտոնական Բաքուն լռում էր: Լռում էր, քանի որ ժամանակ էր պետք Իլհամ Ալիևին, որ մի նոր շոու կազմակերպի:

Իսկ այդ շոուն «Ահաբեկիչ հայերը և դավաճան ադրբեջանցիները» վերնագրով արդեն է ալիևյան ԶԼՄ-ների միջոցով մատուցվում ադրբեջանցիներին: Որքան կարելի է կռահել ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքից,նրանք վաղուց էին պատրաստվել այսօրվա հաղորդագրության հրապարակմանը,քանի որ ընդամենը րոպեներ անց ադրբեջանական ԶԼՄ-ները ողողված էին «հայ ահաբեկիչների և նրանց ազերի գործընկերների» գործունեության բացահայտման և Իլհամ Ալիևի հիանալի աշխատանքով,որի արդյունքում Ադրբեջանը փրկվեց: Ալիևի սցենարը վերցված է բոլիվուդյան էժանագին «բոևիկներից»:

Իմ կարծիքով Ադրբեջանում վաղուց ինչ-որ բան այն չէր: Այդ ամենը կապված է Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հետ,որի ցմահ գահակալումը, իմ կարծիքով, ոտքի է հանել որոշ ուժերի,որոնք էլ փորձում են ձերբազատվել Ալիևյան կլանի ամենաօդիոզ ֆիգուրից՝ Իլհամ բաբայից: Իսկ ավելի ճիշտ,Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձ են կատարվել,որը կանխվել է իշխանությունների կողմից: Հիշեցնեմ,որ աս աառջին դեպքը չէ:

Այսօրվա դեպքերը «սկսվել» են մարտին: Այս տարվա մարտի 28-ին ազերիական AzeriDefence-ն կայքը հրապարակել էր մի հետաքրքիր տեղեկություն,ըստ որի ապշերոնյան բռնապետի հրամանով պաշտոնանկ էին արվել ադրբեջանական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ: Չնայած,նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը, բայց լավատեղյակ ԶԼՄ-ները շարունակում էին պնդել,որ գորխից ազատվածների թվում են Ադրբեջանի բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը,Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Էլբրուս Օրուջևը,Գլխավոր շտաբի աշխատակից,գնդապետ Մուրադ Համիդովը և այլն:

Երկու օր էլ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ՊՆ-ները փոխադարձ մեղադրանքներով են հանդես գալիս: Ադրբեջանը հայկական կողմերին մեղադրում է Թարթարի ուղղությամբ ինչ-որ գործողություններ իրականացնելու մեջ,որը կոշտ արձագանք գտավ Երևանում և Ստեփանակերտում: Իսկ հայկական կողմերը բացահայտեցին,որ ադրբեջանական դիրքերում տեղի են ունենում տարօրինակ բաներ.ազերիները միմյանց վրա են կրանում: Ի դեպ,պաշտոնական Բաքուն այդպես էլ չհերքեց հայկական կողմերի այս հայտարարությունը, ընդունելով, որ ադրբեջանական դիրքերում իրոք տեղի են ունեցել «ռազմական գործողություններ» ազերիների միջև:

Ադրբեջանական իշխանությունների այսօրվա հաղորդագրությունը ևս ապացուցում է հայկական կողմերի այս տեղեկությունը: Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին մեղադրելուց զատ նշում են,որ հայերը օգտվել են դավաճան ադրբեջանցիների ծառայություններից: Այսինքն, կարելի է ենթադրել,որ ադրբեջանական դիրքերում Ալիևի կողմանկիցները ոչնչացրել են «դավաճաններին»: Այս ամենից կարելի ենթադրել,որ Ադրբեջանում կանխվել է պետական հեղաշրջման հերթանակ փորձը,որի մեջ ներգրավված են եղել ազերի բարձրապաշտոնյա զինվորականներ,որոնք դժգոհ են Ալիևի ֆաշիստական բռնապետությունից: Ալիևն էլ այս դավադրությունը բացահայտելով փորձում է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել: Դավադրությունը բացահայտելուց և սեփական իշխանությունը փրկելուց զատ Ալիևն առիթը բաց չի թողնում և Ադրբեաջնում տեղի ունեցած իրադարձությունների մեջ փնտրում է «հայկական հետք»՝ վերջիններիս մեղադրելով Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ:

Ի դեպ,հիմնականում պետական հեղաշրջումներն առանց հարուստ հովանավորների չեն իրականացվում: Իմ կարծիքով, Իլհամ բաբան պատահական չէ,որ այս տարվա փետրվարի13-ին պաշտոնանկ արեց Ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝15 տարի տրանսպորտի նախարարի պաշտոնում կառավարած Զիա Մամեդովի:

Հ.Գ.Ադրբեջանում տեղի ունցածի մեջ «հայկական հետքը» ամենահարմարն է ապշերոնյան բռնապետի համար: Այն և՛ ներքին,և՛ արտաքին օգտագործման համար է: Ադրբեջանում Ալիևի ընդդիմախոսները հայերի հետ համագործակցելու համար կպիտակավորվեն որպես դավաճաններ և կոչնչացվեն: Իսկ արտաքին քաղաքակնության բնագավառում էլ Բաքուն կփորձի հայերին կրկին մեղադրել ահաբեկչական պետություն լինելու մեջ:

Մեկ բան հաշվի չէր առել Ալիևը: Այսպիսի հայտարարությունները տարրական խայտառակում են Ադրբեջանը որպես պետություն: Որքա՞ն Ադրբեջանը կարող է թույլ և անպաշտպան լինել,որ հայերը գումարով այդքան մարդ են գնել և ազերիների ձեռքերով հաշվեհարդար են տեսնում նույն ազերիների հետ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
Ամենադիտված