Երևանում այս պահին 9 բալանոց խցանումներ են (լուսանկար) ՈՒՂԻՂ. «Հայաստան» դաշինքի հանդիպումը երևանցիների հետ Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին Oxygen բժշկական կենտրոնում մազահեռացումը կատարվում է բացարձակապես բժշկական ստանդարտներով (տեսանյութ) Մոուրինյոն «Ռեալ» վերադարձի համար երկու պայման է առաջ քաշել Նույն սցենարն է, որն արվեց ՀՀ ում․ թուրքագետը՝ Էրդողանի՝ Սահմանադրության փոփոխության ցանկության մասին (տեսանյութ) ՌԴ-ն հեշտությամբ դուրս չի գա ՀՀ-ից․ դա կարող է վտանգավոր ցնցումների բերել․ Բաղդասարյան (տեսանյութ) ԵՄ-ն զարգացնում է ուժային բաղադրիչը. ՌԴ իշխանությունները պետք է ուրախությա՞մբ ընդունեն. Խալաթյան (տեսանյութ) Իտալիայում չորս մարդ կարանտինի մեջ է գտնվում՝ հանտավիրուսի տարածումը կանխելու համար Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ ՈՒՂԻՂ․ Քարոզարշավի 5-րդ օրն է ՔՊ անդամները Շենգավիթ համայնքում են Շոկ, ահազանգ, մահացու վարակ․ հանտավիրուսով վարակված երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ) 

Հրապարակվել է Հայրապետական սրբատառ կոնդակը

Հասարակություն

Մայիսի 7-ին Մայր Աթոռի Միածնաէջ Ս. Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Հաղթանակի և խաղաղության օրվա, Շուշիի ազատագրության և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առիթով:

Հայրապետական Սրբատառ կոնդակում ասված է.

«ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,

ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ

ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ

ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ, ԶՕՐԱՎԱՐԱՑ ԵՒ ԶՕՐԱՑ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

«Թող պարծենան Քեզանով Քո անունը սիրողները,

քանզի Դու պիտի օրհնես արդարին.

Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ»

(Սաղ. Ե 12-13):

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից սաղմոսերգուի այս փառաբանութեամբ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում համայն մեր ժողովրդին Յաղթանակի և խաղաղութեան օրուայ, Շուշիի ազատագրութեան և Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Ողջոյն ենք յղում Արցախի պետական այրերին, Պաշտպանութեան բանակի հրամանատարներին ու մարտիկներին և Արցախի հերոսական մեր ժողովրդին:

Շուշիի ազատագրութեան լուսաւոր օրը մեր ժողովուրդը ապրեց լիառատ ուրախութիւն' ամրանալով հաւատքի, հայրենեաց սիրոյ և անվարան կամքի մէջ' յաղթական աւարտի հասցնելու Արցախի ազատագրական պայքարը: Ազատութիւնը, արդարութիւնը, խաղաղութիւնը նուիրական արժէքներ են քրիստոնեական կեանքում, որոնք վառ մնացին մեր ժողովրդի հոգում' հակառակ դարերով ապրած փորձութիւնների և մաքառումով գրուած մեր պատմութեան: Արցախեան ազատամարտում նոյնպէս մեր ժողովուրդը յանձն առաւ բազում զոհողութիւններ ու դիմակայեց բազում նեղութիւնների, հաւատով, որ Աստուած պիտի օրհնի իր արդար պայքարը: Մարտերի մէջ կազմաւորուեց, ամրացաւ ու զօրացաւ Արցախի Պաշտպանութեան բանակը, որն այսօր երաշխաւորն է Արցախի պետականութեան և ժողովրդի խաղաղ կեանքի:

Պայքարը Արցախի ազատութեան համար, որ արևելեան մի փոքր տարածքն է պատմական մեր հայրենիքի, զօրացրեց սրտերը, համախմբեց ուժերը աշխարհասփիւռ մեր ժողովրդի զաւակների, ովքեր ոչինչ չխնայեցին Արցախի համար: Անկախ պետականութեան հաստատումից ի վեր ականատես ենք, թէ ինչպէս Արցախի ստեղծարար ու արի մեր ժողովուրդը ունենալով աջակցութիւնը Հայաստանի և Սփիւռքի, կառուցում է իր ազատ կեանքը և շէնացնում իր երկիրը: Կառուցապատուում և շէնանում է նաև Շուշին' պատմական ծաղկուն քաղաքն Արցախի: Բարձրանում են եկեղեցիները, դարաւոր վանքերն ու սրբատեղիները: Մեր ժողովուրդը նորոգում է քրիստոնեական իր կեանքը և հաւատով, որ Տէրն օրհնում է արդարին' ջանքեր է գործադրում հայրենի երկրի բարօրութեան և իր խաղաղ կեանքի ապահովման համար: Ամեն օր մեր զաւակները հետ են մղում սահմանային ոտնձգութիւններն ու սադրանքները և անառիկ պահում հայրենիքի պաշտպանութեան դիրքերը: Այս պանծալի օրը, երբ անդրադառնում ենք Պաշտպանութեան բանակի յաղթանակներին, հերոս մեր զաւակների սխրանքներին, Արցախի ազատ ու խաղաղ կեանքի ձեռքբերումներին, սաղմոսերգուի հետ փառաբանում ենք Աստծուն. «Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ»:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տիրոջ պարգևած հոգևոր սպառազինութիւնը մեր հոգիները զօրացնող հաւատքն է, մեզ շնորհուած Սուրբ Աւետարանը, մեր սէրը միմեանց հանդէպ, մեր նուիրումը մեր հայրենիքին ու ժողովրդին, մեր հոգու ազնուութիւնը, ձգտումը խաղաղութեան ու արդարութեան, որոնք առաջնորդում են մեզ արժանաւոր կեանքի ու գործերի: Այդ հոգևոր ներուժով և արժէքներով են կերտուել մեր յաղթանակներն ու ձեռքբերումները, որոնք պարտաւոր ենք պահպանել ու բազմապատկել:

Մայիսի 9-ի այս տօնական օրը յիշենք հայազգի, նաև Արցախի զաւակ փառապանծ զօրավարներին ու զինուորներին, ովքեր Երկրորդ աշխարհամարտում նպաստ բերեցին յաղթանակի կերտման և խաղաղութեան հաստատման գործին: Աղօթքով յիշենք Արցախի ազատագրութեան և խաղաղ կեանքի համար զոհուած մեր ժողովրդի քաջարի զաւակներին, որոնց անունները պիտի ապրեն սերնդէ սերունդ:

Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում Արցախի սիրելի մեր ժողովրդին, բարեխնամ իշխանութիւններին' Նախագահ Բակօ Սահակեանի գլխաւորութեամբ, Արցախի թեմի բարեջան Առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսեանին և ուխտապահ հոգևոր դասին ու բանակում ծառայող մեր Եկեղեցու հոգևոր սպասաւորներին' առաջնորդութեամբ Գերաշնորհ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի: Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում Արցախի Պաշտպանութեան Նախարար և բանակի գլխաւոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականեանին, բոլոր զօրահրամանատարներին ու զինուորներին, ովքեր մշտարթուն ծառայութեամբ պահպանում են մեր ժողովրդի խաղաղ կեանքը: Յորդոր ենք բերում, որ գոտեպնդուէք ամուր հաւատքով, արիութեամբ, լաւատեսութեամբ: Ունենք գլխաւորը' հայրենի անկախ պետականութիւնը, և այն, ինչ պատմութիւնը յաճախ մերժել է մեզ' խաղաղութիւն, կեանքի ապահովութիւն ու խնդութիւն, մեր հողում պիտի բարի արդիւնքներ տան' յանուն մեր զաւակների և մեր ժողովրդի լուսաւոր ապագայի: Արդ, ապրենք ու գործենք մեր հայրենիքը շէնացնելու, մեր բանակը զօրացնելու, ազգային զարթօնքի մեր իղձերը մարմնաւորելու ջանք ու եռանդով, յաղթանակի առաջնորդելով նաև Արցախի Հանրապետութեան ճանաչումը:

Այս յիշարժան օրը, սիրելիներ, Արցախի Պաշտպանութեան բանակին ենք շնորհում խաչվառ' պատկերով Սուրբ Գրիգորիս Պարթև արքեպիսկոպոսի: Նա շնորհաշատ ու քաջահոգի թոռն էր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի և շատ երիտասարդ հասակում առաջնորդութեան կոչուեց Արցախում ու յարակից շրջաններում և իր առաքելութեան մէջ նահատակուեց անհաւատներից: Աշակերտները նրան հողին յանձնեցին Արցախում, և նրա գերեզմանին կառուցուեց Ամարասի վանքը, որը մեր ժողովրդի համար նուիրական սրբավայր է և ուխտատեղի:

Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Քրիստոսի նահատակ վկայ Սուրբ Գրիգորիսի բարեխօսութեամբ Տէրը խաղաղութիւն պարգևի Արցախ աշխարհին, ոգով արի, բազկով անյաղթ պահպանի Արցախի Պաշտպանութեան բանակը և բոլոր զօրահրամանատարներին ու զինուորներին անփորձանք պահի իրենց պանծալի ծառայութեան մէջ: Աղօթք ենք բարձրացնում, որ Աստուած Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղ պահի համայն մեր ժողովրդին ի սփիւռս աշխարհի և պահպանի ամուր հաւատքով, սիրով ու միասնական' կերտելու բարօրութիւնը հայրենի երկրի, իրագործելու ազգային իղձերը և միշտ օրհներգելու' «Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ. Թող պարծենան Քեզանով Քո անունը սիրողները, քանզի Դու պիտի օրհնես արդարին»:

Օրհնութեամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն հայտարարություն է արել Զելենսկու մասնակցության մասինԵրևանում այս պահին 9 բալանոց խցանումներ են (լուսանկար) Պեսկովը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները նպաստում են Բալթիկայում լարվածության աճինՈՒՂԻՂ. «Հայաստան» դաշինքի հանդիպումը երևանցիների հետ Շվեդիայի իշխանությունները գնահատել են հանտավիրուսի տարածման ռիսկըՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին Պենտագոն. ԱՄՆ-ն պատրաստ ունի Իրանի հետ պատերազմի սրման ծրագիրՌուսաստանը հայտարարում է հրադադարի ավելի քան 30 հազար խախտման մասինԶելենսկու հեռացման սցենարը քիչ հավանական են համարում․ Ուկրաինայում քաղաքական լարվածությունը խորանում էՌԴ. խոցված շվեդական Saab 340-ը օգտագործվում էր Ռուսաստանի դեմ հարվածներ համակարգելու համարԻտալիայում առաջին անգամ երեք ծնող ունենալը ճանաչվել է որպես օրինականOxygen բժշկական կենտրոնում մազահեռացումը կատարվում է բացարձակապես բժշկական ստանդարտներով (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահը չի հավատում ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման հնարավորությանըՎիրաբույժը սխալմամբ հեռացրել է հիվանդի առողջ օրգանը․ հիվանդը մահացել էՆեյրոցանցը բացահայտել է 27 տարվա վաղեմության սպանությունըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է բանակցել Կուբայի հետՄոուրինյոն «Ռեալ» վերադարձի համար երկու պայման է առաջ քաշել Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ դաժան ծեծի ենթարկված մոդելի գործիցՊենտագոնը արձագանքել է Իրանի դեմ հարվածներից հետո զինամթերքի պակասի մասին խոսակցություններինՆույն սցենարն է, որն արվեց ՀՀ ում․ թուրքագետը՝ Էրդողանի՝ Սահմանադրության փոփոխության ցանկության մասին (տեսանյութ)Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)Գիտնականները զգուշացնում են՝ Երկրին մոտենում է «սուպեր Էլ-Նինյո»-նԳագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի՝ իր լեզուն կտրելու, որդու ականջից բռնած ՀՀ բերելու հայտարարության մասին (տեսանյութ)Իռլանդիան աջակցում է Պուտինի հետ երկխոսությանըԱՄԷ բանակը կարող է հարձակվել Իրանի տարածքի վրա․ WSJ«Ռուսաստանի հետ բաժանվելու հարց չկա». Ալեն Սիմոնյանը խոսել է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների մասին. Lenta.ruՌԴ-ն հեշտությամբ դուրս չի գա ՀՀ-ից․ դա կարող է վտանգավոր ցնցումների բերել․ Բաղդասարյան (տեսանյութ)Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան քոթոթներից մեկն անկել էՎեց տարի օկուպացված տարածքների հարցը չլուծած իշխանությունը հիմա նախընտրական խոստումներ է տալիս (տեսանյութ)Վրաստանն ընդունել է, որ Արևմուտքը երկրորդ ճակատ է պահանջում Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԳՆԱրագածոտնի մարզում գողացել են 5 խոշոր եղջերավոր անասունների․ պատճառվել է 2 մլն 500 հազար դրամի վնասBild. Մերցին սուլոցներով են ընդունել Գերմանիայի արհմիությունների ներկայացուցիչների առջև ունեցած ելույթի ժամանակԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներԿատարի վարչապետ․ Իրանը չպետք է օգտագործի Հորմուզի նեղուցը արաբական միապետությունների վրա ճնշում գործադրելու համարԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 միլիարդ դրամԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում իր վերահսկողության գոտու ընդլայնման մասինPolitico. Ուկրաինան հույսը դնում է ԵՄ օգնության վրա՝ օդանավակայանների վրա հարձակումները կանխելու համարՊաշտոնյայի ծխախոտի տուփում կոկաին են հայտնաբերել․ դատարանը վճիռ է կայացրելՊուտինը բանակցելու անկեղծ ցանկություն է ցույց տալիս. Ֆինլանդիայի ԱԳՆ Վալտոնեն 19-ամյա աղջիկը կոկորդիլոսի երախից է փրկվել․ նրան օգնության է հասել մորաքույրըՖիդան. Հորմուզի նեղուցի շրջափակումը շարունակում է ճնշում գործադրել համաշխարհային տնտեսության վրա ԵՄ-ն զարգացնում է ուժային բաղադրիչը. ՌԴ իշխանությունները պետք է ուրախությա՞մբ ընդունեն. Խալաթյան (տեսանյութ)Ուկրաինայում պահանջում են կալանավորել Զելենսկու նախկին աշխատակազմի ղեկավարինԻտալիայում չորս մարդ կարանտինի մեջ է գտնվում՝ հանտավիրուսի տարածումը կանխելու համարՄեծ Բրիտանիայում նախարարները Սթարմերին հայտնել են, որ նրա համար «խաղն ավարտված է»Ռուսաստանը սպասում է ներդրումների նոր անկման․ տնտեսության աճի կանխատեսումները վատացել ենՈւկրաինայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ է պատրաստվում սկսել ԵՄ անդամակցության բանակցություններըԳերմանական Rheinmetall-ը մեծացնում է կամիկաձե դրոնների արտադրությունըԲրազիլիայում պայթյունի հետևանքով՝ մի քանի շենք է փլուզվել
Ամենադիտված