Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Սերժ Սարգսյանի հաղթաթուղթը...

Վերլուծական

Սերժ Սարգսյանը Եվրոպայի օրվա առիթով այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակություն, հանդիպում ունեցել պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, խոսել հայ-եվրոպական հարաբերության խորացման մասին:

Սարգսյանն արել է հետաքրքիր հայտարարություն, վստահություն հայտնելով, որ Եվրամիությունը կհաղթահարի այն մարտահրավերները, որ վերջին շրջանում բաժին են հասնում միությանը, անդամ երկրներին: Թերևս կարիք չկա թվարկելու այն բոլոր մարտահրավերները, որոնց Եվրոպական միությունն այսօր բախվել է: Հարկ է միայն շեշտել, որ այդ մարտահրավերների հոծ զանգվածի մեջ անվտանգային, քաղաքական և տնտեսական հիմնահարցերի կողքին ռազմավարական և առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի քաղաքականությունը եւ քարոզչությունը: Եվ հաշվի առնելով Եվրամիության մարտահրավերների շարքում Ռուսաստանի՝ մեղմ ասած, առաջնային դերը, մարտահրավերները հաղթահարելու վստահության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը իսկապես ուշագրավ է:

Թեև Եվրոպական Միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, ԵՄ-ը չունի երաշխիքներ, որ վերջին պահին ռուսական կողմը սովորույթի համաձայն կրկին չի տապալի այդ նախաձեռնությունը: Այն, որ որոշակի դժվարություններ արդեն իսկ ի հայտ են եկել՝ ակնհայտ է: Ստորագրությունը թեեւ նախապես դիտարկվում էր մայիսին, այդուհանդերձ, այժմ խոսվում է նոյեմբերի մասին, երբ տեղի կունենա Արեւելյան գործընկերության Վեհաժողովը: Թե ինչու փոխվեցին համաձայնագրի ստորագրման ժամկետները՝ կարելի է միայն ենթադրել: Սակայն նախագահի այցելության ուշագրավ դիտարկումներն այսքանով բնավ չեն սահմանափակվում: Այդ այցը տեղի է ունենում պատվիրակության գործունեության հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Հայաստանում ծախսվել են հարյուրավոր միլիոններ, բայց պարզ չէ, թե դրանք առավելապես քաղաքացիական բյուրոկրատիայի ձեւավորումից բացի ինչ խորքային էֆեկտ են ունեցել Հայաստանում եվրաինտեգրացիայի վերաբերյալ հանրային կայուն, խորքային պատկերացումներ ձեւակերպելու եւ այդպիսով հանրային կարծիք ձեւավորելու հարցում:

Մտովի վերադառնալով ոչ վաղ անցյալ, կարող ենք հիշել, թե ինչ շեշտադրումներ էր անում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Վերջինս մշտապես ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ընթանա վերևից ներքև, այդ դեպքում միայն այդ պայքարը կավարտվի հաջողությամբ: Եվ ԵՄ-ն աջակցելու է հենց վերևից ներքև տարվող պայքարին: Դեսպանը բազմիցս կարծիք էր արտահայտել, որ կոռուպցիան Հայաստանի Հանրապետության համար դարձել է ազգային անվտանգության խնդիր: Եվ ընդամենը շաբաթներ առաջ պարզ է դառնում, որ կոռուպցիան խնդիր է դարձել նաև Եվրոպական Միության պատվիրակության համար, ինչի արդյունքում առաքելության հեղինակությանը զգալի հարված է հասցվում:

Այս իրադարձությունների ֆոնին՝ նախագահի այցը ստանում է նաև խիստ ուշագրավ քաղաքական ենթատեքստ: Նախագահն այցելում է Հայաստանում ԵՄ պատվիրակություն՝ հաղթողի կարգավիճակում: Ընդ որում՝ հաղթել է նա բոլոր ճակատներում: Մի կողմից՝ նրան հաջողվել է ստանալ ԵՄ պատվիրակության կողմից քիչ թե շատ ընդունելի գնահատական՝ անցկացված խորհրդարանական ընտրություններին և դրանք համարվել են «անաղմուկ», մյուս կողմից՝ անաղմուկ չես անվանի Եմ հայաստանյան պատվիրակության շուրջ առաջացած սկանդալը և դա այն պարագայում, երբ կոռուպցիայի առնչությամբ մեղադրանքներն ու քննադատությունը եղել է Եվրամիության պաշտոնյաների ու դիվանագետների խաղաքարտը կամ գործիքը Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:

Սվիտալսկին նույնիսկ արել է Սերժ Սարգսյանի համար ականջահաճո մի քանի հայտարարություն, այդ թվում՝ փետրվարի վերջին նրա Բրյուսել կատարած այցի կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Սերժ Սարգսյանի համար ստեղծվել է որոշակի բարվոք դիրքային վիճակ: Եվ անշուշտ, գործող նախագահի համար առանցքային է լինելու 2018-ին ընդառաջ իրավիճակը պահպանելը և իր քաղաքական ծրագրերի հարցում Եվրոպական միության աջակցությունը ստանալը: Բրյուսելը միանշանակ լինելու է աշխարհաքաղաքական այն խաղացողների շարքում, որոնց «դաբրոն» Սերժ Սարգսյանի համար ունենալու է առանցքային նշանակություն:


Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված