Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կարեն Կարապետյանը` Սերժ Սարգսյանի ծուղակում…

Վերլուծական

Ինտրիգը, կապված մայիսի կեսերին ստորագրվելիք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագրի հետ, կարծես չի դադարում թեժ մնալ. մինչև վերջին պահը, կարելի է ասել, անհայտություն է տիրում, թե վերաթարմացվող հուշագրի արդյունքում որքան նախարարական պորտֆել կստանա «Դաշնակցություն»-ը: Անկասկած, «Դաշնակցության» հետ կոալիցիոն հարաբերությունները շարունակելու ՀՀԿ վճռակամությունը գլխավորապես ու հիմնականում պայմանավորված է ներքաղաքական կյանքում տեղի ունեցող որոշակի ստվերային գործըթացներով ու իշխանական բուրգի վերին հատվածներում եռացող կրքերով. «Դաշնակցության» հետ համագործակցության այդ ձևաչափը կամ դրա վերանայումը յուրատեսակ զենք է դարձել հենց ՀՀԿ ներսում միմյանց դեմ պայքարող ուժերի ձեռքին. սեղանին դրված է ոչ միայն կուսակցության ներսում, այլև երկրում հետագա ազդեցության հարցը:

Էդուարդ Շարմազանովն, իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության թեմային, բավական ուշագրավ շեշտադրումներ էր կատարել՝ կապված մի քանի կարևոր հարցերի հետ: Մասնավորապես՝ պատասխանելով վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՀՅԴ-ի միջև ձևավորված սպեցիֆիկ հարաբերությունների ու դրանց' ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն գործընկերության վրա հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին՝ Շարմազանովը չափազանց ուշագրավ մի հայտարարություն էր արել, որ տառացիորեն հնչում է հետևյալ կերպ. «Չկա Կարեն Կարապետյան և «Դաշնակցություն»։ Կարեն Կարապետյանն առանձին սուբյեկտ չէ։ Կան ՀՀԿ և ՀՅԴ իրավահարաբերություններ։ Կոալիցիոն համաձայնագիրը չի կնքվում, ասենք, Կարեն Կարապետյանի և Արմեն Ռուստամյանի միջև, այն կնքվում է Հանրապետականի՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և «Դաշնակցության» միջև։ Սուբյեկտները երկու կուսակցություններն են, այլ ոչ թե առանձին անհատները։ Իսկ եթե ուզում եք անհատներ նշել, ՀՀԿ-ն ունի և ունենալու է մեկ լիդեր՝ Սերժ Սարգսյանը։ Նա 2016-ի նոյեմբերին ՀՀԿ-ի համագումարում միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահ՝ առաջիկա 3 տարիների համար»։

Այն, որ նմանատիպ հայտարարությունները նմանատիպ անձանց կողմից չեն կարող պատահական կամ կամայական բնույթ կրել, կհաստատի ցանկացած մեկն, ով տեղյակ է «քաղաքականություն» երևույթի էությունից: Ինչի՞ մասին է վկայում Շարմազանովի չափազան խորքային ծալքեր պարունակող հայտարարարությունը: Անկասկած է, որ այն, ըստ էության, բացահայտում է իշխանական բուրգում տիրող տրամադրություններն ու տենդենցները, որոնք, դատելով, տեքստի բովանդակությունից, ամենևին էլ հօգուտ Կարեն Կարապետյանի չեն:

Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի վերաբեմունքը ՀՅԴ-ին՝ իր վարչապետության հենց ամենասկզբից աչքի ընկավ սառնությամբ, եթե չասենք՝ հակակրանքով: Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Կարապետյանը բոլորին հասկացրեց, որ իր ողջ էությամբ դեմ է կանգնելու ՀՅԴ-ՀՀԿ համագրծակցությանն ու չի հանդուրժելու դաշնակցականների ավելորդ ներկայությունն իր կառավարությունում: Նման հակադաշնակցական տրամադրությունների հիմքում, ինչ խոսք, ընկած էր վարչապետ-նախագահ թաքնված հակամարտությունը. Կարապետյանը հրաշալիորեն հասկանում էր, թե իրականում ում է ձեռնտու այդ կոալիցիան և թե ինչու: Հետևաբար' ունենալով ինքնակայացման խնդիր, ունենալով մենեջերից քաղաքական գործիչ ընկած ճանապարհը հնարավորինս արագ հաղթահարելու պրոբլեմ' Կարապետյանը հենց սկզբից փորձեց խաղի իր կանոնները թելադրել ու իրական հայտ ներկայացնել քաղաքական կյանքում՝ որպես ապագա իրավահաջորդ' Սերժ Սարգսյանի:

Ի՞նչ ստացվեց արդյունքում: Ստացվեց այն, որ Կարապետյանի հիպերակտիվությունը դուրս եկավ հենց իր դեմ: Ու եթե շաբաթներ առաջ խոսք էր գնում Դաշնակցությանը, կոպիտ ասած, ԱԺ գործուղելու մասին ի հաշիվ Կառավարությունում նրա ունեցած նախարարական պորտֆելների քանակի, ապա այժմ դատելով ստացվող ազդանշաններից' ոչ միայն չի նախատեսվում որևէ մեկին որևիցե վայր գործուղել,բայլև հնարավոր է' Դաշնակցությունն է՛լ ավելի ամրապնդի իր դիրքերը Կարապետյանի կառավարությունում. այդ քայլի նպատակը Կարապետյանի դիրքերին հարված հասցնելն է ու նրա «աճը» կասեցնելը. Շարմազանովի վերոհիշյալ խոսքերը բացահայտում են այս ամենն ու փաստում, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք որևիցե պարագայում գոյություն ունենալ չի կարող ո՛չ հանձին Կարեն Կարապետյանի, ո՛չ էլ որևէ մեկի, այնինչ պետք չէ մոռանալ, որ Կարապետյանի' հայաստանյան քաղաքական ասպարեզ մուտքը հիմնականում պայմանավորված էր նրանից Սարգսյանին այլընտրանք կերտելու համապատասխանների ցանկությամբ, ինչը փաստացի ձախողվեց:

Բայց դաշնակցության' ապագա կառավարության մեջ դիրքերի պահպանումը Կարապետյանի համար մեկ այլ վտանգով էլ է լի. Կարապետյանի իմիջը դրանից անխուսափելիորեն տուժելու է, քանի որ դրանով փաստվելու է մեկ բան' վարչապետի խոսքի արժեքն այնքան էլ մեծ չէ: Իսկ քաղաքականության մեջ առաջնայինը հենց խարիզման է, որից միտումնավոր կերպով զրկում են Կարապետյանին, ու ստացվում է' ՀՀԿ-ն, ուր Կարապետյանի խոսքը բնավ էլ ծանրակշիռ չէ, օգտագործելով վարչապետի կերպարն ընտրություններում ու նաև դրա հաշվին կարողանալով իր համար ձայներ ապահովել, այժմ ձեռնունայն է թողնում ընտրություններին որպես ՀՀԿ հիմնական դեմք հանդես եկող գործչին' այդպիսով 2:0 անելով վարչապետին:

Թե ինչպես կդասավորվի վարչապետ Կարապետյանի հետագան, իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց որ նրա քաղաքական ուղին քարքարոտ է լինելու, անկասկած է. Հայաստանում ոչինչ հեշտ չի տրվում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված