Թաղային հեղինակությունների փոխարեն ընտրակաշառք կստանաք քաղաքապետարանից
Քաղաքական
Պատգամավոր էդմոն Մարուքյանն այսօր խոսելով ԵԼՔ դաշինքի նախընտրական քարոզարշավի մասին, նշեց, որ ամփոփելով քարոզարշարն ու բակային հանդիպումներն, անհրաժեշտություն են համարում իրենց քաղաքական ծրագրում կարևոր փոփոխության ամրագրումը, որը կլինի կարևոր ռազմավարություն վերջնական հաղթանակի համար: «Մենք գիտենք, որ Հայաստանում մեկ միլիոնից ավել մարդ գտնվում է աղքատության եզրին: ԵԼՔ դաշինքն այդ քաղաքացիներին առաջարկում է քաղաքակիրթ տարբերակ՝ ընտրություններին մասնակցելու համար: Առաջարկում ենք՝ թող քաղաքացին գա դիմում գրի, որ հրաժարվել է իրեն առաջարկվող կաշառքից և մեր կողմից կստանա աջակցություն»:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ցանլացած քաղաքացու դուր չի գալիս, երբ ընտրակաշառք են վերցնում թաղային հեղինաություններից, ուստի իրենք առաջարկում են քաղաքակիրթ սոցիալական աջակցություն: «Եկեք դիմում գրեք և ձեզ կտրամադրեն 15 հազար դրամ»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ իրենք հավատում և վստահում են քաղաքացու խոսքին:
ԵԼՔ դաշինքից ընտրված պատգամավորը խոսեց նաև քարոզարշավի արդյունքների մասին՝ պնդելով, որ այս պահին իրենց դաշինքն առաջատարի դիրքում է. «Մեր ունեցած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք հաղթելու եզրին, կարելի է ասել՝ հաղթած ենք, և մեր ուսումնասիրությունները շատ տարբեր են ահարոնադիբեկյան հարցումներից: Վերջնական հաղթանակի համար առաջարկվող այս նոր մեխանիզմը վերջին ակորդն է լինելու»:
Հարցին՝ արդյո՞ք դաշինքն ունի փաստեր ընտրակաշառքի և հարկադիր այլ մեխանիզմների մասին, պատգամավորը պատասխանեց. «Մենք տեղեկություններ ունենք, որ ընտրակաշառքի մեխանիզմները գործի են դրված: Մյուս կողմից՝ տնօրենների մի մասն էլ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված են և նորից գործում են, ձայներ են հավաքագրում, բայց այս անգամ հեռախոսազանգերին չեն պատասխանում»:
Աղավնի Սուքիասյան


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը