Մոուրինյուն` Մխիթարյանի և թիմի մյուս ֆուտբոլիստների մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Արսենալ»-ից կրած պարտությունից հետո խոսել է իր թիմի ֆուտբոլիստների ցուցադրած խաղի մասին.
«Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգը և Խուան Մատան հիանալի հանդես եկան: Նրանք բացակայել են 7 շաբաթ` լուրջ վնասվածքի պատճառով: Աքսել Տուանզաբեն նույնպես հիանալի աշխատանք կատարեց, կարծում եմ՝ Ալեքսիս Սանչեսը կհիշի նրա անունը: Կարող եմ նաև նշել այնպիսի խաղացողների ավանդը, ինչպիսիք են Մատեո Դարմիանը, Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Էրերան:
Ուեյն Ռունին նույնպես լավ խաղաց, Կարկին ու Մարտիալն էլ որակյալ խաղ ցուցադրեցին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է մանչեսթերյան թիմի կայքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը