Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Վիգեն Սարգսյանի ակնարկը` Պուտինին…

Վերլուծական

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, ինչպես հայտնի է, Մոսկվայում ռուսական «Ինտերֆակս» գործակալությանը բավական ծավալուն հարցազրույց է տվել, ուր անդրադարձել է հարցերի բավական լայն շրջանակի' ՇՀԿ-Հայաստան հարաբերություններից ու Իրան-Ադրբեջան համագործակցությունից մինչև ռուս-թուրքական հարաբերութույններ ու արցախյան հիմնահարց:

Նախ' միանգամից ասենք, որ հարցազրույցը բավական հավասարակշռված է, նախարարի պատասխանները լրագրողի' հաճախ ինտրիգ պարունակող հարցերին մտածված են ու չեն պարունակում այնպիսի մտքեր ու գաղափարներ, որոնք կարելի կլիներ անակնկալ համարել. մտքերը, պետք է նկատել, ձևակերպված են չափազանց դիվանագիտորեն:
Եթե փորձենք վերլուծել նախարարի' լրագրողի կողմից տրված այն հարցերի պատասխանները, որոնք ամենից շատն են այսօր հուզում հայաստանյան հանրությանը, ապա պետք է նկատել, որ դրանցում տեղ են գտել նաև խորքային մեսիջներ, որոնք շատերին կարող են չերևացող թվալ:

Նախ' Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ, ըստ էության, հաստատեց, որ Հայաստանը Ռուսաստանին ոչ միայն այլընտրանք զուտ օբյկեկտիվորեն չունի, այլև չի էլ փորձում փնտրել: Դրա մասին է վկայում Հայաստանի տարածքում այլ երկրների կողմից ռազմաբազաներ ստեղծելու հավանականությանը վերաբերող հարցին տված նախարարի պատասխանը: Այս շեշտադրումը կարևոր է այն իմաստով, որ Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական վտանգներով ու փորձություններով լի այս ժամանակաշրջանում չափազանց կարևոր է համոզվելը Հայաստանի հավատարմության մեջ. այսպիսով' Վիգեն Սարգսյանը հաստատում է, որ Հայաստանը երբեք թիկունքից հարված չի հասցնելու Ռուսաստանին' հակառակ վերջին տարիներին այլ երկրների վարքագծում նկատվող տենդենցների: Միևնույն ժամանակ խոսելով հայ-ամերիկյան հարաբերւթյունների մասին' Սարգսյանը շեշտել է դրանց կարևորությունը Հայաստանի համար' դա հիմնավորելով այնտեղ հայկական մեծ սփյուռքի գոյությամբ: Այսպիսով' մի կողմից Հայաստանը չի փակում իր դռներն աշխարհի առաջ, մյուս կողմից' երաշխավորում է ռուսաստանին, որ Արևմուտք-Հայաստան հարաբերությունները ոչ մի կերպ չեն կարող գերադասվել Ռուսաստան-Հայաստան եղբայրությանը. Կրեմլը կարող է հանգիստ լինել:

Նախարարի հարցազրույցում ինչ-որ իմաստով կարելի է նաև որոշակի արձագանքներ գտնել Լավրովի' ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված այն հարցազրույցի, ուր նա հիշատակել էր նաև Հայաստանին' խոսելով արտաքին սպառնալիներին Ռուսաստանի կողմից անհրաժեշտ դիմայակության մասին: Մասնավորապես' խոսելով Մերձավոր Արևելքում ռուս-հայկական համագործակցության մասին' Սարգսյանն, ըստ էության, ակնարկել էր Հայաստանի պատրաստակամությունը' խորացնելու այդ համագործակցությունը' միևնույն ժամանակ հասկացնելով, որ ամեն բան իր գինն ունի. Հայաստանը Ռուսաստնից անվտանգության հավելյալ երաշխիքներ է ուզում' պայմանավորված, մասնավորապես, թուրք-ադրբեջանական' օրեցօր խորացող ռազմաքաղաքական համագործակցությամբ' համոզմունք հայտնելով, որ այդ համագործակցությունը չի կարող բխել նաև ՌԴ շահերից: «Դա շատ լուրջ սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի հարավային թևում, քանի որ դա տեղի է ունենում Դաղստանի սահմանի մոտ»,- իր խոսքում շեշտել է նախարարը' խոսելով թուրքիայի կողմից Ադրբեջանին մատակարարվող նոր սպառազինությունների, ռազմական տեխնոլոգիաների մասին' ըստ էության' ակնարկելով ռուսներին, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի' անդրկովկասյան տարածաշրջանում հզորացող դիրքերը ոչ միայն իրական սպառնալիք են Հայստանին, այլև հենց Ռուսաստանին և որ որքան էլ ռուսները այժմ փորձեն վերակառուցել իրենց հարաբերությունները թուրքերի հետ, չեն կարող հաշվի չառնել այն բացասական դերակատարումը, որ այժմ Թուրքիան ունի Անդրկովկասում:

ՀՀ ՊՆ նախարարն իրականում ռուսներին փորձում է հասկացնել, որ փոխադարձ վստահություն ու անկեղծ բարեկամություն Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հատկապես ի հաշիվ Հայաստանի անվտանգության, որի անքակտելի մասն էլ Արցախի անվտանգությունն է, գոյություն ունենալ չի կարող, ու եթե Մոսկվան շահագրգռված է սեփական անվտանգությամբ, ապա դրա մասին պետք է հոգ տանի նախևառաջ Անդրկովկասում ՌԴ հենասյունը համարվող Հայաստանի մասին ու առանց կամուկացի ամրապնդի Հայաստանի ռազմական հզորությունները. ի դեպ' նախարարը բավական մանրամասնորեն խոսել էր Գյումրու ռուսական ռազմաբազայի արդիականացման և,առհասարակ, ռուս-հայկական ռազմատեխնիկական բեղուն համագործակցության թեմայով, ինչպես նաև ակնարկել Մոսկվային Ադրբեջանին մինչև ատամների ծայրը զինելու վտանգների մասին. հայաստանյան հասարակությունը չափազանց զգայուն է նմանատիպ հարցերում: Սարգսյանը նաև խիստ բացասական էր գնահատել Թուրքիայի դերը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում' ըստ էության հակամարտության էսկալացիայի ողջ պատասխանատվությունն արդարացիորեն բարդելով Էրդողանի վրա. Թուրքիան չի կարող Ռուսաստանին որպես բարեկամ ինքն իրեն մատուցել մի պարագայում, երբ ՌԴ համար կենսական նշանակություն ունեցող անդրկովկասյան տարածաշրջանում վարում է, ըստ էության, հակառուսական քաղաքականություն' հանգամանք, որի հետ Մոսկվան չի կարող հաշվի չնստել ու համապատասխան հետևություններ չանել: Ահա սա է Վիգեն Սարգսյանի' Մոսկվային ուղղված ուղերձի հիմնական բովանդակությունը:

Թե ինչ հետևություններ կանեն Կրեմլում այս հարցազրույցից կամ Սարգսյանի ուղերձը որքանով կազդի ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության ինտենսիվության վրա,  երևի թե ցույց կտա տեսանելի ապագան, բայց որ Հայաստանը հստակ է ձևակերպել իր շահերն ու նշմարել նպատակներն, անկասկած է. Արցախը կայացած պետություն է ու ոչ մի պարագայում չի կարող առևտրի առարկա դիտարկվել:  Գնդակը Պուտինի դարպասում է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված