«Ժամանակ». Արման Սահակյանի` մանկապարտեզի տնօրեն կնոջը կնշանակեն դպրոցի տնօրեն
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երևանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանին, որը Գալուստ Սահակյանի հարսն է և ընտրություններին ակտիվորեն ձայներ էր հավաքում ամուսնու՝ Սրման Սահակյանի համար, առաջիկայում կնշանակեն Երևանի Պ. Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի տնօրեն: Դպրոցի ներկայիս տնօրեն Գրիգոր Սաֆարյանը, որը նաև մաթեմատիկայի ուսուցիչն է, շատ սիրված է ուսուցիչների և աշակերտների կողմից, և նրա փոխարեն Արման Սահակյանի կնոջ նշանակման լուրերը առաջացրել են դպրոցի ուսուցիչների խորը վրդովմունքը: Հավանաբար Գալուստ Սահակյանը որոշել է սեփական կապերն օգտագործելով՝ պարգևատրել հարսիկին' վարչական ռեսուրսները օգտագործելով որդու հաղթանակին կարևոր մասնակցություն ունենալու համար»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը