Diario Gol. Գարեթ Բեյլը «Յունայթեդ» տեղափոխվելու հարցում բանավոր համաձայնություն ունի Մոուրինյուի հետ
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը: Այս մասին գրում է Mirror-ը, հղում անելով իսպանական Diario Gol-ին:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Բեյլը մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ բանավոր համաձայնության է եկել, համաձան որի, եթե ֆուտբոլիստը մտադրվի տեղափոխվել Անգլիա, ապա կմիանա մանկունիացիներին:
Բեյլը պատրաստ է դիտարկել «Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը, եթե Մոուրինյուի թիմը դուրս գա Չեմպիոնների լիգա:
«Ռեալ»-ն էլ իր հերթին պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից՝ անհրաժեշտ գումարի վճարման դեպքում:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է 26 խաղի, հեղինակել 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
Վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի 27 խաղ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը