Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Թրամփը մտնում է խաղի մեջ…

Վերլուծական

Վիգեն Սարգսյանի վերջին հարցազրույցը ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, բավական լայն արձագանք է ստացել ոչ միայն Հայաստանում. դրա արձագանքները լսելի են դարձել նաև օվկիանոսից անդին, ուր, ըստ էության, որոշել են յուրատեսակ ուղերձ-պատասխան հղել հայաստանյան ղեկավարությանը՝ առնչվող մեր երկրին ամենահուզող խնդրին՝ արցախյան հիմնահարցին:

Այսպես՝ ամերիկացի հայտնի վերլուծաբաններից Սթիվեն Բլանկը, խոսելով տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանման թեմայով, փորձելով գնահատել դրա հավանականությունն ու կենսունակությունը, կարծիք է հայտնել, որ ստատուս-քվոյի պահպանումն այն տեսքով, որն այժմ գոյություն ունի, անհնարին է: «Բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցելու դեպքում՝ կաճի բռնությունների կրկնության հավանականությունն, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ: Սակայն կողմերի զենքերն այսօր շատ ավելի բարձրակարգ են. սա կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների»,-իր խոսքում ընդգծել է Բլանկը՝ հավելելով՝ իրավիճակը կարող էր փոխվել, եթե Միացյալ Նահանգները հանդես գար խաղաղության ծրագրով՝ կողմերին խրախուսելով քննարկել այն բանակցային սեղանի շուրջ: Սակայն, դա նույնպես տեղի չի ունենում:

Այն, որ ԱՄՆ-ն մշտապես խանդով է վերաբերվել Ռուսաստանի՝ Անդրկովկասում ունեցած մեծ դերին ու գրեթե մշտապես փորձել խլել այդ առաջնայնությունը Կրեմլից, առանձնապես նորություն չէ: Ճիշտ է՝ միանգամայն թյուրիմացություն կլիներ կարծելը, թե մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն ներկա չէ, սակայն այն գործիքները՝ ներազդելու ողջ Անդրկովկասի վրա, որոնք ունի Մոսկվան, ԱՄՆ-ին դեռևս անհասանելի են: Իսկ թե որն է այդ հիմնական գործիքը, որի շնորհիվ Ռուսաստանը կարողանում է իր հեգեմոն դերը պահպանել Անդրկովկասում, ամենալավը գիտեն Հայաստանն ու Ադրբեջանը, քանի որ հենց հայերի ու ադրբեջանցիների միջև առկա հակամարտությունն է հանդես գալիս նույն այն գործիքի դերում, որով Մոսկվան հաջողությամբ իր վերահսկողության տակ է պահում տարածաշրջանը:

Հարց է առաջանում՝ կոնկրետ ի՞նչ ենթատեքստ են պարունակում ամերիկացի վերլուծաբանի արտահայտած մտքերը, կամ ի՞նչ է ակնարկում նա, ըստ էության՝ արձագանքելով Վիգեն Սարգսյանի այցին՝ Մոսկվա: Ակնհայտ է մեկ բան. մի կողմից խոսելով ստատուս-քվոյի պահպանման անհնարինության, մյուս կողմից խաղաղության գործընթացը չբացառելով, ամերիկացին ստատուս-քվոյի գինն է սահմանում Հայաստանի և, ինչու ոչ, նաև Ռուսաստանի համար, քանի որ այս երկու երկրները միակն են, չհաշված, իհարկե, Իրանը, որոնք մեծապես շահագրգռված են խաղաղության գործընթացի շարունակականությամբ: ԱՄՆ-ում չեն կարող այլևս իրադարձություններին հետևել կողքից, ու այլևս Վաշինգտոնը չի պատրաստվում իր պասիվությամբ նպաստել Ռուսաստանի ատարածաշրջանային քաղաքականությանը. ԱՄՆ-ը ևս պետք է հանդես գա խաղաղության սեփական ծրագրով, իսկ կողմերն էլ հավասարապես պարտավոր են լինելու հաշվի նստել Վաշինգտոնի կարծիքի հետ: Հակառակ պարագայում՝ 2016-ի ապրիլին տեղի ունեցածը կարող է Միկի Մաուսի արկածները թվալ:

Իհարկե, Բլանկին չհավատալու հիմքեր մենք չունենք. միայն էրդողանական Թուրքիայի ակտիվությունը բավական է՝ համոզվելու ամերիկացիների վճռակամության մեջ, քանի որ հենց այս երկիրն է հանդես գալիս ԱՄՆ-ի համար կրակներից շագանակ հանողի դերում. բավական է՝ Վաշինգտոնն ակնարկի Անկարային, ու վերջինս պատրաստ է լինելու ոչ միայն թեժացնել իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, այլև հսկայական սպառնալիքներ ստեղծել հենց Հայաստանի համար:

Իհարկե, դժվար թե ռուսական վերլուծական կենտրոններն անուշադրության մատնեն այս չափազանց խոսուն հարցազրույցը, որում ամերիկացի մասնագետն, ըստ էության, բաց տեքստով վերջնագիր է ներկայացնում Կրեմլին, սակայն մեզ համար մեծ հարցն այն է, թե ինչ հետևություններ կանեն ռուսաստանյան վերլուծական կենտրոններն այս ամենից: Չտեսնել այստեղ յուրատեսակ խայծ, ուղղակի անհնար է: Ի՞նչ են անում ամերիկացիները: Նրանք իրենց ակնարկներով փորձում են ստիպել Մոսկվային՝ անել քայլեր, որոնք ոչ մի կերպ չեն կարող բխել ՌԴ շահերից: Վաշինգտոնը հույս ունի, որ Ռուսաստանը, վախենալով արցախյան գործընթացի վրա կատարյալ վերահսկողությունը կորցնելուց, անձամբ հանդես կգա պատերազմ նախաձեռնողի դերում, ինչպես դա տեղի ունեցավ 2016-ի ապրիլին: Մոսկվայի տրամաբանությունը շատ պարզ է. թույլ չտալու համար օտարի ազդեցության հզորացում Անդրկովկասում, ստիպված՝ անձամբ հանդես գալ տարածաշրջանը շիկացնողի ու այն խաղաղեցնողի դերում: Փաստորեն՝ Ռուսաստանը պարբերաբար յուրատեսակ զոհ է դառնում ամերիկյան քաղաքականությանը: Քաղաքականություն, որը Վաշինգտոնն իրագործում է Թուրքիայի ձեռքերով: Իսկ այս ամենը մեկ բան պետք է հուշի Կրեմլին. Բաքուն երբեք չի լինելու Մոսկվայի ազդեցության գոտում: Դրա մասին կրեմլյան չինովնիկները կարող են մոռանալ ու վերջապես հասկանալ, որ հզոր Հայաստանն է միակ երաշխավորն՝ Անդրկովկասում ռուսական ազդեցության հարատևության:

Իհարկե, այժմ մի փոքր դժվար է ասել, թե կոնկրետ ինչ կորոշեն Կրեմլում, կամ՝ Մոսկվան խայծը կուլ կտա՞, թե՞ ոչ, ակնհայտ է, սակայն, որ ԱՄՆ-ը մտադիր չէ հեռանալ Անդրկովկասից կամ թուլացնել իր դիրքերն այստեղ. նա Հարավային Կովկասում իր բաժինն է ուզում, ինչը պետք է Մոսկվան հաշվի առնի մեկընդմիշտ:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված