ՌԴ դեսպանը՝ Հայաստանում նոր ռազմաբազայի տեղակայման մասին
Ռուսաստան
ՀՀ ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն այսօր լրագրողների հետ զրույցում նախ շնորհավորեց օրվա կապացությամբ, որից հետո չցանկացավ անդրադառնալ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցերին:
Հարցին՝ ի՞նչ կարծում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, դեսպանը նշեց.
«Նախարարն ավելի լավ գիտի, քան դեսպանը: Բայց ես կարծում եմ, որ ռուսական ռազմաբազան կոչված է ապահովելու Հայաստանի անվտանգությունը»:
Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հնչեցրած այն կարծիքին, որ հնարավոր է ռազմաբազան ընդլայնել, Վոլինկինն ասաց. «Ես ընդամենը դեսպան եմ և կարծում եմ՝ ճիշտ չէ նախարարի խոսքերը մեկնաբանել: Եթե լինի ինչ-որ ընդլայնում, ապա այն, հավանաբար, կլինի երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա: Միակողմանի ոչ մի բան չի արվի, վստահ եմ»,-նշեց դեսպանը:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար