Դավիթ Լոքյանի հետ լավ լավ են
Քաղաքական
Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանից լրագրողները հետաքրքվեցին՝ արդյո՞ք դաշնակցական նախարարների և վարչապետի միջև լարվածություն կա: Նախարարն ի պատասխան՝ նշեց. «Կարեն Կարապետյանը հիմա կգա, հարցրեք նրան: Մեր հարաբերությունները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ խիստ աշխատանքային են և՝ շատ լավ: Տասնյակներով ծրագրեր ենք այսօր միասին իրականացնում: Գոնե իմ պատկերացմամբ՝ բացարձակապես լարվածություն չկա», – ասաց Դավիթ Լոքյանը:
Քիչ անց լրագրողները նույն հարցն ուղղեցին նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Վերջինս կտրականապես հերքեց, թե խնդիրներ ունի ՀՅԴ-ի հետ:
Հարցին՝ դե՞մ է եղել ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիային, իրեն բնորոշ ձևով պատասխանեց՝ ոչ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ