«ՍԱՍ-ի Արտակը տուտ պրիչյո՞մ»
Քաղաքական
«Ընտրական օրեսգիրքը ստեղծել է բոլոր հիմքերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր կամքով քվեարկի: Ո՛չ ՍԱՍ-ի Արտակը կարա ազդի, ո՛չ դպրոցի տնօրենները, ո՛չ էլ այլ վարչական ռեսուրսը: Ով ինչ ուզում է՝ կանի: Ես, դու, նա, բոլորս, որպես ընտրող, նոր ԸՕ-ով հնարավորություն ունենք ընտրելու նրան, ում ուզում ենք, ՍԱՍ-ի Արտակը «տուտ պրիչյո՞մ»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Նա հերքեց տեղեկությունները, թե իրեն նշանակելու են Վրաստանում Հայաստանի դեսպան: «Ճիշտ չէ, դեսպանի մասին հրապարակված է, դուք էլ տեղյակ եք՝ ով է Վրաստանում դեսպան նշանակվելու»,- ասաց Նաղդալյանը՝ նկատի ունենալով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Յուրի Վարդանյանին:
Հարցին' իսկ պահպանելո՞ւ է պաշտոնը ԱԺ-ում, պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք ուզում ժամանակից շուտ այդ մասին իմանալ, երբ լինի ԱԺ առաջին նիստը, այդ ժամանակ կիմանաք»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը