Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Վերջին մարտը…

Վերլուծական

Հաղթանակը միայն այն չէ, ավելի շուտ՝ բնավ էլ այն չէ, ինչ ձեռք է բերվում ռազմի դաշտում, պատերազմում: Հաղթանակը բովանդակություն, ինստիտուցիոնալ արժեք, զարգացման վեկտոր դառնում է հենց հետպատերազմյան խաղաղության տարիներին:

Մենք մի կատակլիզմ ապրեցինք, որի անունը Խորհրդային միություն էր։ Հետո գնացինք անկախության վերականգնման ճանապարհով եւ հասանք 100 տոկոսանոց արդյունքի։ Ստեղծեցինք պետություն։ Սկսվեց պատերազմ, որում հաղթեցինք, հետո սկսվեց կյանքի բնականոն ենթակառույցների վերականգնումը, նորմալ կյանքի ու հասարակության ստեղծումը։ Հաղթելով պատերազմում, մենք որոշակի պարտություն կրեցինք խաղաղ կյանքում։ Հռչակեցինք արժեքներ, համախմբվեցինք դրանց շուրջ, բայց մեր առօրյա կյանքում դավաճանեցինք դրանց։ Գիտե՞ք ոնց է լինում, որ մենք հաղթում ենք պատերազմում, բայց պարտվում՝ խաղաղությանը:

Մենք հերոսացնում ենք զինվորներին, կամավոր մեկնում ճակատ՝ մահվանն ընդառաջ: Համարում ենք, որ հայրենիքի համար զոհվելը սուրբ գործ է, իսկ քաղաքականությամբ զբաղվելը՝ կեղտոտ զբաղմունք: Բայց պատերազմի շարունակությունը քաղաքականությունն է, ու կռվի դաշտում արյան գնով նվաճած հաղթանակը պետք է ամրագրել քաղաքականության ու դիվանագիտության մեջ: Բայց քաղաքականությունը կեղտոտ բան է, դրա համար՝ մենք հեռու ենք մնում, որոշում մնալ մաքուր, և արյամբ նվաճած հաղթանակը թողնում ենք անտեր՝ քաղաքական դաշտում: Հետո գալիս են նրանք, ովքեր պատրաստ են կեղտոտվել ու ձեռք են գցում մեր մաքուր հաղթանակին, և դրա հետ անում են այն, ինչ արեցին՝ 1994 թվականից մինչև այսօր: Հետո սկսվում է մի նոր պատերազմ ու մենք նորից մեկնում ենք ճակատ, հերոսացնում ենք զինվորներին: Բայց չէ՞ որ հերոսների հիշատակը հարգելու ամենալավ ճանապարհը նրանց հաղթանակը շարունակելն է, ոչ թե այն անտեր թողնելը՝ խաղաղության ռազմաճակատում:

Հայաստանը բարոյապես մաշել, մսխել է այն հաղթանակը, որ ձեռք է բերել արցախյան պատերազմում, որովհետև այդ հաղթանակը չդարձավ կայուն խաղաղություն, ռեգիոնալ համագործակցություն և տարածաշրջանային անվտանգության միասնական համակարգ: Մեզ չհաջողվեց ստեղծել նոր որակի պետություն, որի հիմքում կլինի ՀՀ քաղաքացին և նրա շահը:

Մեզ պետք են համակարգային փոփոխություններ, բայց դա կատարելու համար պետք է միմիայն քաղաքական կամք: Չերչիլն ասում էր' ինչո՞վ են տարբերվում պետական գործիչները քաղաքական գործիչներից. պետական գործիչները միշտ մտածում են սերնդի մասին, իսկ քաղաքական գործիչները' արտահերթ կամ հերթական ընտրությունների մասին: Հիմա չկան պետական գործիչներ, և մարդիկ մտածում են միայն սեփական քսակի և արտահերթ կամ հերթական ընտրությունների մասին: Ղարաբաղյան պատերազմն ու չկարգավորված հակամարտությունը դարձան ալիբի, որի միջոցով Հայաստանի՝ իրար հաջորդող իշխանություներն արդարացնում են իրենց թալանը:

Մենք հաղթեցինք Արցախի ազգային ազատագրական պայքարում, որը դիտում էին որպես պատերազմ հանուն արդարության: Պատմական արդարության: Այդ հաղթանակից անմիջապես հետո մեզ համար աննկատ՝ սկսվեց քաղաքացիական պատերազմ, որտեղ մենք պարտվեցինք անարդարությանը: Եթե մենք կարողացանք վերականգնել պատմական արդարությունը, մենք չկարողացանք պահպանել և կառուցել սոցիալական արդարություն: Եվ հիմա Հայաստանում փաստացի լատենտ, դանդաղ ընթացող, երբեմն՝ ոմանց համար ոչ այնքան ակնհայտ, բայց շարունակվող քաղաքացիական պատերազմ է՝ հանուն արդարության. մի կողմից իշխող մասն է՝ իր սպասավորներով, մյուս կողմից՝ աշխատավոր ժողովուրդը:

Եվ թեեւ մենք շարունակ պարտություն ենք կրում, սակայն, ի տարբերություն դրսի պատերազմների, որոնց արդյունքները կարող են անխախտ լինել դարերի ընթացքում, ներքին պատերազմները միշտ ավարտվում են անարդարության պարտությամբ: Անարդարությունը չի կարող երկար իշխել, որովհետեւ այն արտահայտվում է անբնական ձեւերով՝ անարդարություն տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգեբանական եւ այլն: Պատերազմում հաղթելուց հետո, կարևորը եղավ այն, որ իրեն պետություն հռչակած արագ հարստացած խավին ժողովուրդն այլևս պետք չէր: Ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամը կայանում է նրանում, որ ներկայացուցչական ժողովրդավարությունն այլևս չի կարող արտահայտել ժողովրդի շահերը: Դրա ապացույցները մենք տեսնում ենք շուրջբոլորը:

Ամենակարևորը' հասկանալ, որ մենք հաղթում ենք միայն այն դեպքում, երբ ժողովուրդը վերցնում է իշխանությունը և պատասխանատվությունն իր վրա: Հենց մենք զիջում ենք իշխանությունը, մենք սկսում ենք պարտվել: Անկասկած՝ ոչ անվերադարձ, բայց Հայաստանը կորցրել է երկու թանկ տասնամյակ, ինչի համար մենք ստիպված եղանք հատուցել մեր լավագույն տղաներից ավելի քան 100-ի կյանքով՝ մեկ տարի առաջ, ապրիլին: Նրանք իրենց կյանքի գնով ուղղեցին մեր երկու տասնամյակի սխալները, վրիպումներն ու բացթողումները՝ մեզ տալով նոր հնարավորություն:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված