Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը 

Հարցը լուծվեց

Վերլուծական

Խնդիրներն ու իրենց պատասխանին սպասող հարցերը վերջին շրջանում հայաստանյան քաղաքական դաշտում կարծես միայն ավելացման միտումներ են դրսևորում: Իր մեջ հատկապես բազում հարցականներ էր պարփակում ներքաղաքական ապագա դասավորվածոթյանն առնչվող գերխնդիրը, որի լուծումն, ըստ էության, կախված էր մի շարք հարցերից, որոնցից ամենակարևորն ու էականն, ըստ էության, ուղղակի առնչություն ուներ արտաքին գործոնների հետ, ինչն, ի դեպ, բնավ էլ զարմանալի չէ, քանի որ տարածաշրջանում ստեղծվել է մի գերզգայուն իրավիճակ, որն ուղղակի չի կարող ազդեցություն չթողնել կիզակետում հայտնված երկրների, բայց հատկապես՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Իսկ թիվ մեկ հարցն այսօր, ինչպես հայտնի է՝ վարչապետ Կարեն Կարպետյանի քաղաքական ճակատագրի հարցն է. ի՞նչ է լինելու նրա հետ 2018-ի հունվարի մեկից հետո, կշարունակի՞ ներկա վարչապետն իր գործունեությունը Հայաստանում, թե՞, այնուամենայնիվ, ՀՀԿ-ն ստիպված է լինելու ևս մեկ անգամ զբաղվել իր համար ընդունելի վարչապետի համապատասխան թեկնածուի փնտրտուքով: Ինչպես պարզվեց, մայիսի 9-ն այս բոլոր հարցերի պատասխանները գտնելու իմաստով չափազանց բարեհաջող օր էր. միմյանց հաջորդեցին իրադարձություններ, հայտարարություններ, տեղի ունեցան բաներ, որոնք հստակորեն լույս են սփռում Հայաստանի հետագա ճակատագրին ուղղակիորեն առնչվող հարցերի վրա:

Նախ՝ վարչապետ Կարապետյանը, Հաղթանակի զբոսայգում խոսելով կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների թեմայով, հավաստիացրել էր, որ եթե նույնիսկ փոփոխություններ էլ լինեն,ապա դրանք արմատական բնույթ չեն կրելու: Սրան զուգահեռ՝ նույն օրը Սամվել Նիկոյանն էր հարցազրույցով հանդես եկել, ուր տառացիորեն փառաբանել էր ներկա վարչապետին՝ նրան փաստացի հռչակելով միակն ու անկրկնելին: Այնուհետև՝ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, խոսելով Գյումրու ռազմաբազայի ընդլայնման թեմայով, այն միանգամայն հնարավոր էր համարել՝ փոխադարձ պայմանավորվածությունների ու համաձայնության հիմքով: Այս ամեննն էլ երբ դիտարկում ես Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համապատասխան հարցազրույցի պրիզմայով, կամա-ակամա՝ հասկանում ես, որ այս բոլոր իրադարձությունները միևնույն շղթայի անքակտելի մասնիկներն են, որոնք միմյանց միջև տրամաբանական կապակցության մեջ են գտնվում: Հարց՝ ի՞նչ է այս ամենը նշանակում:

Այս ամենն իրականում նշանակում է հետևյալը. առաջին՝ Կարեն Կարապետյանին, այնուամենայնիվ, չեն կրճատի, ու նա 2018-ից հետո ևս կշարունակի կարևորագույն դերակատարություն ունենալ Հայաստանի կառավարման գործում, և սա այն պարագայում, երբ հատկապես վերջին շրջանում հիմքեր էին ստեղծվել կարծելու, որ Կարապետյանի քաղաքական ճակատագրի հարցն այլևս որոշվել է ու ամենևին էլ ոչ այդ ճակատագրի տիրոջ օգտին: Երկրորդ' «Դաշնակցության» գործոնը չի օգտագործվի Կարապետյանի դեմ ու նրա դիրքերին այդպիսով հարված չի հասցվի, երրորդ՝ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության մեծացումը կշարունակվի, որը, սակայն, իր գինն ունի, որը Հայաստանի անվտանգության ապահովումն է. Հայաստանը պետք է վստահ լինի, որ վճռորոշ պահին, երբ Անդկովկասը կրկին հայտնվի պատերազմի կրակներում, ինչը, բնականաբար, միմիայն ժամանակի հարց է, Ռուսաստանը երես չի թեքի մեր երկրից ու մեզ առևտրի առարկայի չի վերածի: Այսպիսով՝ դատելով Կարապետյանի նկատմամբ որդեգրած քաղաքական կուրսի փոփոխությունից, կարող ենք ասել, որ նման երաշխիքներ ՌԴ կողմից տրվել են. Վիգեն Սարգսյանի այցը Մոսկվա՝ բեղուն ստացվեց փաստորեն:

Այս ամենից պետք է մեկ եզրակացություն անել՝ կարող ենք հանգիստ լինել. Բաղրամյան 26-ում կարողանում են չեմպիոնին վայել շախմատ խաղալ…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաները
Ամենադիտված