«Հուսահատության գազելներից, մահվան լիֆտերից, աղբի և փոշու ամպերից ելք կա՛, ելք կա՛»
Քաղաքական
Երևանի ավագանու՝ մայիսի 14-ին նշանակված ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քարոզչություն իրականացրին Էրեբունի վարչական շրջանում: Բակերում ավագանու թեկնածուները ելույթներ ունեցան:
«Մայիսի 14-ին դուք ունեք հնարավորություն գնալ և քվեարկել ԵԼՔ դաշինի օգտին: Եվ չհուսահատվե՛ք ժողովուրդ ջան, որովհետև Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան լիֆտերից, աղբի և փոշու ամպերից, Սերժ Սարգսյանի փորած փոսերից ելք կա՛, ելք կա՛»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, իսկ ավագանու թեկնածուները միահամուռ վանկարկեցին՝ Երևան ջա՛ն, ելք կա՛:
Փաշինյանը քարոզարշավի ընթացքում շնորհավորեց էրեբունցիներին մայիսյան տոների կապակցությամբ. «Շնորհավորում ենք մեր հաղթանակների կապակցությամբ և ուզում ենք ասել, որ դուք մայիսի 14-ին հնարավորություն ունեք նոր հաղթանակ կերտելու, այս անգամ՝ քաղաքական և քաղաքացիական հաղթանակ, քվեարկելով քվեաթերթիկում համար 1-ի օգտին»:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը