Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Երևանի ակնարկը` Կրեմլին. իրավիճակը սրվում է…

Հրապարակումներ

Սովորաբար, ամեն անգամ, երբ հայտնի է դառնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի հերթական մատակարարման մասին, Հայաստանում ակտիվանում են խոսակցությունները, թե հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն իրականում միֆ են, ցանկալին իրականության տեղ մատուցելու մի տկար փորձ, որի հիմքում, սակայն, ոչ մի շոշափելի փաստարկ ընկած չէ: Ճիշտ է` այդ նկատառումներն ակնհայտորեն կրում են սուբյեկտիվ բնույթ ու ավելի շատ կոչված են` Հայաստանում սրելու հակառուսական տրամադրությունները, ցանկացած դեպքում, սակայն, ակնհայտ է, որ զուտ օբյեկտիվորեն մեր կողմից ՌԴ-Ադրբեջան ռազմական համագործակցությունը չի կարող ցավոտ չընդունվել` որքան էլ այդ համագործակցությունը կրի քիչ թե շատ սահմանափակ բնույթ:

Շավարշ Քոչարյանն, արձագանքելով ՌԴ կողմից Բաքվին զենքի նոր խմբաքանակի վերջին մատակարարմանը, հանդես է եկել հայտարարությամբ, որն իր մեջ բավական խորքային շերտեր է պարունակում, ուղերձներ` ուղղված հատկապես Ռուսաստանին: Քոչարյանն, ըստ էության, բավական կոշտ է արձագանքել վերոհիշյալ իրողությանն ու ասել հետևրյալը. «Մեզ համար նորություն չէ, որ այդ պայմանագիրը կա ու լինելու է: Պետք է արձանագրենք, որ անվտանգության հարցերում մենք մեր հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա: Պետք է չունենալ ավելորդ սպասելիքներ: Իհարկե, ՌԴ-ն մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքները կարող են հանգեցնել լրիվ այլ պատկերի: Մեր դիրքորոշումն այդ հարցում շատ հստակ է և պարզ, բազմիցս դա նաև արտահայտվել է ամենաբարձր մակարդակում, բայց դա է իրողությունը: Ելնելով այդ իրողությունից` մենք պետք է կառուցենք մեր արտաքին քաղաքականությունը թե՛ ՌԴ-ի, թե՛ այլ գործընկերների հետ»:

Փոխնախարարի խոսքում ամենակարևոր հատվածն, ըստ էության, վերջին հատվածն է, ուր նա, որպես ՀՀ արտաքին քաղաքականության պլանավորման կարևորագույն ելակետ, նշում է ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների բնույթը` դրանցով պայմանավորելով ոչ միայն ՌԴ-Հայաստան, այլևՀայստան-աշխարհ հետագա հարաբերությունները: Մի պարագայում, երբ Արևմուտքը Հայաստանի ուղղությամբ կոնկրետ քայլեր է կատարում` ամեն կերպ փորձելով իրեն մատուցել որպես ՌԴ-ին իրական այլընտրանք, իսկ Անդրկովկասն էլ Ռուսաստանի համար հետզհետե սկսում է յուրատեսակ թակարդի վերածվել, Քոչարյանի հայտարարությունը ոչ մի կերպ շարքային չես որակի. սա ավելին է, քան արդարացի վրդովմունքի ցուցադրում Մոկսվային: Հարց է առաջանում` ի՞նչ է, այնուամենայնիվ, ակնկալում Հայաստանը Ռուսաստանից, որն այդպես էլ չի կարողանում նրանից կորզել: Հայաստանի` Ռուսաստանից ակնկալածն ընդամենը մեկ բան է` ազնիվ վերաբերմունք, բաց խաղ, երկակի ստանդարտներից հրաժարում:

Բանն այն է, որ Ռուսստանի համար ներկայում Հայաստանը դարձել է կարթից կախված ձկան կերի պես մի բան. Հայաստանի միջոցով Կրեմլը փորձում է որսալ Ադրբեջանին, ու այստեղ հարցն ընդամենն այն է, թե ինչպես կարձագանքի Ալիևը համապատասխան առաջարկին: Անկասկած է, որ Ալիևի մատի մեկ շարժումն էլ համապատասխան ուղղությամբ լիովին բավարար է, որպեսզի Մոսկվան անմիջապես քայլ կատարի. ՌԴ սպասում է Ալիևի հենց այդ քայլին, որը, սակայն, ազերի ղեկավարն այդպես էլ չի անում: Թե ինչու է Ալիևն իր այդ պահվածքով շարունակում խաղալ ռուսների նյարդերի հետ, իհարկե, քննարկման միանգամայն այլ թեմա է, բայց փաստը, որ տարածաշրջանում Մոսկվայի հիմնական թիրախը հենց Բաքուն է, չափից դուրս ակներև է: Իսկ Երևանն էլ իր հերթին հոգնել է այլևս ձկան կերի դերում հանդես գալուց ու փորձում է հասկացնել Ռուսաստանին, որ վերջինս չի կարող միանգամից երկու աթոռների վրա նստել, չի կարող հայ-ռուսական միացյալ զորք ստեղծելու մասին համաձայնագիրն ընդունել, մյուս կողմից, սակայն, զինել Ալիևին:

Եթե ՌԴ-ն, իրոք, մտադիր է զարգացնել իր ռազմաքաղաքական հարաբերությունները Երևանի հետ, ուրեմն` պետք է շիտակ գործընկերության ճանապարհը բռնի: Այլ կերպ ասած` եթե ռուսներն ուզում են, որպեսզի Հայաստանը աշխարհին նայի միայն ռուսական պատուհանի միջոցով, ուրեմն` պարտավոր է հրաժարվել Ադրբեջանի հետ հակահայկական բնույթ կրող սիրախաղից` հակառակ պարագայում սեփական արտաքին քաղաքականությունը կառուցելիս Երևանը չի վարանի այլընտրանքային ուղիներ փնտրել` միևնույն ժամանակ չայրելով ՌԴ հետ կամուրջները: Ահա սա է Քոչարյանի ուղերձը` Կրեմլին:

Մեծ խորաթափանցություն պետք չէ դրսևորել հասկանալու համար, որ այս ողջ աշխարհաքաղաքական խաղի մեջ հիմնական տուժող կողմ դառնալու է Ռուսաստանը: Իրականում Մոսկվան անելանելի վիճակում է հայտնվել: Նժարի մի կողմում Ադրբեջանական նավթը տնօրինելու գայթակղությունն է` այդպիսով Բաքվին համաշխարհային էներգետիկ շուկայում գոյություն ունեցող ու սրվող մրցապայքարում չեզոքացնելու, մյուս կողմից` տարածաշրջանում իրական դաշնակցի հիասթափությունը, որը կարող է ճակատագրական դառնալ Ռուսաստանի համար: Արևմուտքը մեծ թակարդ է լարել Պուտինի դեմ հենց Ալիևի միջոցով, ինչը, սակայն, ոչ մի կերպ չեն փորձում հասկանալ Հյուսիսում: Արդյունքում` Արևմուտքը վերջնականապես ներխուժում է Անդրկովկաս` կիսելու ռուսների հետ թխվածքի քաղցր կտորը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված