Գերմանիայի հավաքականը եզրափակչում է (տեսանյութ)
Սպորտ
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Գերմանիայի ազգային ընտրանին ուժերը չափեց Մեքսիկայի հավաքականի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Լեոն Գորեցկան:. ֆուտբոլիստը աչքի ընկավ 6-րդ և 8-րդ րոպեներին:
59-րդ րոպեին գոլ խփեց նաև Տիմո Վերները: Հանդիպման 89-րդ րոպեին մեքսիկացիները կրճատեցին հաշվի տարբերությունը, գոլը իր հաշվին գրանցեց Մարկո Ֆաբիանը: Երկու րոպե անց գերմանացիները հաշիվը դարձին 4:1, գոլի հեղինակ դարձավ Ամին Յունեսը:
Արդյունքում Գերմանիայի ազգային ընտրանին դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարի Չիլիի հավաքականի հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը