Նալբանդյանը ջավախքահայերի հարցերով չի զբաղվի. հասցեատերը Հրանուշ Հակոբյանն է
Քաղաքական
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանի կողմից մշտապես տարվում է այնպիսի քաղաքականություն, որ դրանք մշտապես լինեն բարիդրացիական:
Պատգամավոր Շիրակ Թորոսյանի դիտարկմանը, որ հարևան Վրաստանի և Ջավախքի հետ պետք է բարիդրացիական հարաբերություններից զատ՝ վարել լուրջ արտաքին քաղաքականություն, որը կնպաստի տեղի հայության խնդիրների կարգավորանը՝ Էդվարդ Նալբանդյանը պխատասխանեց, որ Ջավախքի հետ հարաբերություններ կառուցելն առավել շառ Սփյուռքի նախարարության գործառույթն է և այս առումով անելիքի մեծ մասը հենց այս նախարարությունը պետք է իրականացնի:
Նախարարի այս պատասխանը չբավարարեց պատգամավորին և նա նորից կրկնեց, որ ջավախքահայերի խնդիրները պետք է լինեն հենց ԱԳՆ-ի տեսադաշտում և այս հարցում պետք է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը