Մեսսիի և «Բարսելոնա»-ի միջև նոր պայմանագիրը ստորագրելու ժամկետները հայտնի են
Սպորտ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կատալոնական «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը կերկարաձգի հուլիսի 15-ին: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 30-ին՝ Ռոսարիո քաղաքում, տեղի կունենա արգենտինացու հարսանիքը: Ֆուտբոլիստը հարսանիքից հետո կմեկնի ճանապարհորդության, որից հետո, հուլիսի 15-ին, կստորագրի նոր պայմանագիրը՝ թիմի հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը