Մահվան ելքով ավտովթար՝ Վինուս Ուիլյամսի մասնակցությամբ
Սպորտ
Մեծ սաղավարտերի մրցաշարերի 7-ակի չեմպիոն Վինուս Ուիլյամսը ավտովաթարի մասնակից է դարձել:
Ֆլորիդայի փողոցներից մեկում խաչմերուկը հատելիս թենիսիտուհու մեքենային այլ մեքենա է բախվել, ինչի արդյունքում մյուս մեքենայի ուղևորներից մեկը տեղափովել է հիվանդանոց և մահացել 14 օր անց:
Թենիսիստուհու փաստաբանը հերքել է Ուիլյամսի մեղավորությունը.
«Վինուս Ուիլյամսը խաչմերուկն անցել է կանաչ լույսի տա: Ոստիկանության զեկույցում նշված է, որ Ուիլյամսը մեքենան վարել է ժամում 5 մղոն արագությամբ, երբ նրա մեքենային են բախվել: Ուիլյամսը չի մեղադրվում երթևեկության որևէ կանոն խախտելու մեջ: Դա դժբախտ պատահար էր: Վինուսն իր ցավակցությույնն է հայտնում հարազատին կորցրած ընտանիքին», – փաստաբանի խոսքը մեջերում է New York Times-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը