28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզում Ձևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվի Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը Երեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվել Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Չի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն Սիմոնյան Բաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն է Մարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը» ՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս Պետրոսյան Չեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր Պալյան 

Վահան Մարտիրոսյանի բացահայտումները (տեսանյութ)

Հասարակություն

Բաքվի հորինած «Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պլատֆորմ»-ի անդամ, 2015 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում հայտնված Վահան Մարտիրոսյանը տեսանյութի միջոցով նոր մանրամասներ է ներկայացրել՝ Ադրբեջանում գտնվելու մասին: «Եկել է ժամանակը բացահայտել որոշ մանրամասներ, թե ինչպես ես ընտանիքիս հետ 2015 թվականին հայտնվեցի Ադրբեջանի տարածքում: Այդ մասին վերջին երկու տարում լսել եմ, կարդացել, կան շատ վարկածներ: Հիմնականում դրանք որևէ ընդհանուր բան չունեն իրականության հետ, այդ թվում այն վարկածների, որոնք ներկայացրել է ադրբեջանական քարոզչամեքենան: Իրականությունը կլինի շատ հետաքրքիր ոչ միայն իմ հայրենակիցների՝ հայերի համար, այլ նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, որոնց ադրբեջանական պետությունը մանիպուլյացիայի է ենթարկել իմ հարցով՝ հանուն իր նպատակների»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ 2015 թ. սեպտեմբերին ելնելով որոշ հանգամանքներից՝ ընտանիքի հետ գտնվել է Թբիլիսիում, պատահաբար կապ հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների լրագրողների հետ և խոսել մեկ հարցազրույցի կամ մեկ ասուլիսի մասին, որը պետք է կայանար Վրաստանի մայրաքաղաքում: «Այդ ընթացքում ինձ հետ կապ հաստատեցին Բաքվից՝ ներկայանալով իբրև Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության աշխատակիցներ, և ինձ կապեցին Ադրբեջանի դեսպանության հետ: Ինձ հանդիպեցին իբր դեսպանության աշխատակիցներ՝ դեսպանության տարածքում, որոնք, այնուհետև պարզվեցին, որ հանդիսանում են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ: Մի քանի օր քննարկեցինք ասուլիսի վերաբերյալ որոշ հարցեր, այնուհետև Արիֆ անունով անձը՝ Ադրբեջանի նախագահի լրատվականից, առաջարկեց ասուլիսն անցկացնել Բաքվում: Նրանք ինձ տվեցին լիարժեք երաշխիքներ՝ անվտանգության, խոսքի ազատության հետ կապված և ասացին, որ բացի ադրբեջանական կառավարությանը քննադատելուց, ամեն ինչում ազատ եմ»,- պատմել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ինքն անձամբ նստել է տաքսի և գնացել վրաց-ադրբեջանական սահման: Ըստ Մարտիրոսյանի, անցնելով ադրբեջանական կողմ՝ իրեն՝ ընտանիքի հետ, դիմավորել են Արիֆի օգնականները: «Մեզ տեղավորեցին իբր կառավարության անդամների համար նախատեսված առողջարանում, սակայն այնուհետև պարզվեց, որ մենք գտնվում ենք հատուկ ծառայությունների աշխատակիցների համար նախատեսված առողջարանում: Առաջին 2-3 օրը ես չեմ կասկածել դա, այդ մարդիկ շատ լավ էին «խաղում» իրենց դերը՝ որպես լրատվականի աշխատակիցներ: Ասուլիսից մի քանի օր առաջ նույն մարդիկ վերցրեցին մեզնից անձնագրերը և կոշտ վերջնագիր սահմանեցին, ըստ որի, ես պետք է հնչեցնեմ երեք բան՝ խոսեմ ԼՂ-ում բռնաճնշումների մասին, բարձրացնեմ թեզ, թե ԼՂ-ում ծաղկում է նարկոառևտուրը, և ավելացնեմ, թե ունեմ հավաստի տեղեկություններ, ըստ որոնց՝ ԼՂ-ում կռվում են գրոհայիններ Լիբանանից և Սիրիայից: Հասկանալով թե ինչ խաբկանքի մեջ եմ և ում ձեռքերում եմ, հաշվի առնելով, որ ինձ հետ էր ընտանիքս, այլ բան չէր մնում, քան խաղալ իրենց կանոններով»,- ասել է Մարտիրոսյանը:

Ըստ նրա, ասուլիսից, հարցազրույցներից, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներից հետո ուժեղացված անվտանգության ներքո իրեն ձերբակալել են, վերցրել կապի բոլոր միջոցները և այդ վիճակում գտնվել է վեց ամիս: Կարմիր խաչի, Եվրոպական միության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ևս, ըստ Մարտիրոսյանի, իր գրպանում տեղադրել են տեսաձայնագրիչներ:

«Կան լուսանկարների փաստեր, տեսանյութեր, որոնք ես մի կերպ եմ Բաքվից դուրս բերել, որոնք մոտ ժամանակներս կներկայացնեմ: Ադրբեջանն իմ գործով մեծ գրանտներ է շահել, պարզվել է, որ ինձ համար մեծ բյուջե է դուրս գրվել պետությունից, սակայն այդ միջոցներից միայն 10 կամ ավելի փոքր տոկոսն եմ տեսել: Այնուհետև, երբ հրաշքով դուրս եկա Բաքվից, դարձա haqqin.az-ի թղթակիցը, այնուհետև արդեն կամավոր գնացի Բաքու և պարզեցի, որ Արիֆ ներկայացած անձը ոչ այլ ոք է, քան Անար Զեյնալովը՝ հատուկ ծառայության աշխատակից: Ես խնդրեցի Կարմիր խաչի միջոցով ինձ ուղարկել Հայաստան, հայտարարեցի հացադուլ: Գաղտնի գտա ինտերնետ, տեսանյութ նկարահանեցի, որում ներկայացրեցի ողջ իրականությունը և ասացի, որ այդ տեսանյութն ուղարկել եմ ընկերոջս՝ Ֆրանսիա ու եթե մեկ շաբաթից այլ երկրից կապի դուրս չգամ, նա տեսանյութը կհրապարկի: Դրանից մեկ օր անց ինձ հանդիպեց Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը և պայման դրեց՝ տեղափոխվել Ուկրաինա կամ Թուրքիա, սակայն մեկնելուց առաջ պետք է այցելեի շեհիդների և իբր Խոջալուի ցեղասպանության զոհերի գերեզմանատներ, ծաղիկներ դնեի, որը պետք է տեսանկարահանվեր: Համաձայնեցի և մեկ օր անց ես հատուկ ծառայությունների ուղեկցությամբ մեկնեցի Օդեսա»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ սա է իրական պատմությունը, թե ինչպես ՀՀ-ի քաղաքացի Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ հայտնվել Ադրբեջանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա ՄելիքյանՈղբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրաՊետդեպարտամենտը զգուշացրել է Մեծ Բրիտանիայում գտնվող ամերիկյան օբյեկտների համար բարձր ռիսկի մասինՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձիԴոնեցկում հարձակման հետևանքով հիվանդանոց է վնասվել․ 4 մարդ է տուժել, այդ թվում՝ 3 երեխաՈւկրաինայի վարչապետը կարծում է, որ ձմեռը դժվար է լինելու երկրի համարՔիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՀովսեփյանՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 28-ի դրությամբԾնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխանFranceinfo. Ֆրանսիան 2022 թվականից ի վեր մարզել է 22,000 ուկրաինացի զինվորականների#ՈՒՂԻՂ․ «Երեք տարի բանտում. Խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով քննարկումԿառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններումԺամանցային համերգը սխալ էր, ներողություն ենք խնդրում. Առաջին ալիքԿալլասը պահանջելու է, որ ԵՄ երկրները Կիևին փոխանցեն Patriot հրթիռներԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԵրեք երեխա և կին տուժել են Վորոնեժի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով․ ՌԴ ՊՆ-ն հայտնել է 254 ԱԹՍ-ի խոցման մասինԻնդոնեզիայում նավաբեկության հետևանքով զոհերի թիվը հասել է 66-իՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտներըՆեթանյահուն հանձնարարել է Էրդողանի դեմ հայց նախապատրաստել Միջազգային քրեական դատարանումPolitico. ԵՄ-ն աշխատում է Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցության ճանապարհային քարտեզների վրաՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղությունՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումԻսրայելում ձերբակալել են 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդունԹրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԹրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Ընտրություններն անցել են առանց միջադեպերի․ ՆԳՆ հայտարարությունըԱվտովթար՝ Սյունիքի մարզումՆեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներումԹրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա ՄԻՊ-ն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցըՀասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով
Ամենադիտված