Ողբերգական ավտովթար Երևանում
Արտակարգ Պատահար
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում «Toyota Corolla» մակնիշի 134 II 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 35-ամյա Դանիել Բալյանը, Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, ապա հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում: Վթարի հետևանքով վարորդ Դ. Բալյանը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ 50-ամյա Անդրեյ Ղարիբյանը տեղում մահացել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը