Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայաստանը սահմանեց ԱՄՆ հետ համագործակցության գինը

Վերլուծական

Վերջին շրջանում ամենալայն քննարկման առարկա դարձած թեմաներից մեկն էլ Հայաստան-Արևմուտք հարաբերություններն են դարձել` իրենց բոլոր ասպեկտներով հանդերձ: Շատերը նկատած կլինեն, որ Հայաստանում Արևուտքը բավական ակտիվ գործողություններ է սկսել ձեռնարկել`փորձելով այստեղ հասնել սեփական դիրքերի ամրապնդմանը: Ճիշտ է`սկսզբնական շրջանում թվում էր, թե հայաստանյան իշխանությունները, ելնելով բոլորին հայտնի իրողություններից, փորձում են կասեցնել համապատասխան պրոցեսները,սակայն, դատելով եկող ազդանշաններից, մերոնք այլևս որոշել են դուռը չգոցել արևմտյան գործընկերների առջև:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ այցելել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանություն`շնորհավորելով դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանության աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 241-րդ տարեդարձի առթիվ: Երբ ուսումնասիրում ես շնորհավորական ուղերձը,  այնտեղ տեղ գտած որոշ նյուանսներից պարզ է դառնում,որ Հայաստանը կարծես զգուշավորությամբ փորձում է  իր դռները բացել ամերիկյան կապիտալի առջև: «Մենք մեծապես արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամությունն ու սերտ համագործակցությունը: Համագործակցության առաջխաղացման համար  ունենք լավ հարթակներ՝  Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը և Ներդրումների ու առևտրի շրջանակային համաձայնագրի խորհուրդը, որոնք կարող են լինել ավելի արդյունավետ: Լիահույս ենք, որ մենք, այս հարթակներն օգտագործելով, կարող ենք նպաստել ամերիկյան ներդրումները դեպի Հայաստան բերելու գործընթացին: Հայաստանը բարձր է գնահատում այն  դերակատարությունը, որը Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ունի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»,-Հայաստանի կառավարության և իր անունից շնորհավորական ուղերձ հղելով Միլսին`ոչ երկիմաստ կերպով հայտարարել է վարչապետը:

Պետք է նկատել,որ հենց այս տողերում է պարփակված ուղերձի հիմնական ասելիքը: Այն,թերևս, հետևյալն է` Հայաստանն այսուհետև ԱՄՆ հետ ավելի բաց հարաբերություններ կառուցելու կողմնակից է: Երևանը ցանկանում է Վաշինգտոնին տեսնել իր հիմնական տնտեսական գործընկերների շարքում: Հայաստանը բացվում է ամերկյան կապիտալի առջև`հետապնդելով մեկ հիմնական նպատակ. ԱՄՆ պետք է շարունակի արցախյան հարցում հանդես գալ որպես Ադրբեջանին զսպող կողմ` թույլ չտալու տարածաշրջանում մեծ պայթյուն: Սա,ըստ էության այն գինն է,որը ԱՄՆ պետք է վճարի`«պատիվ ունենալու» ներգրավվելու Հայաստանի տնտեսության մեջ,որի առյուծի բաժինն,ինչպես հայտնի է,գտնվում է ռուսական ազդեցության տակ: Հայաստանը,փաստորեն, այսպիսով փորձում է նախադրյալներ ստեղծելլ Արևմուտք-ԵՏՄ տնտեսական համագործակցության պարարտ հող դառնալու համար,ինչի մասին բազմիցս է նշվել. Հայաստանի նպատակը ոչ թե կռվախնձոր դառնալն է,այլ` ուժային կենտրոնների միջև համագործակցության յուրատեսակ հարթակ հանդիսանալը,ինչը մի կողմից կզարգացնի տնտեսությունը,մյուս կողմից անվտանգության հավելյալ երաշխիքներ կստեղծի արցախյան հարցում:Սա,եթե կուզեք, Հայաստանի համար այն միակ իդեալական տարբերակն է,որի պայմաններում միայն հնարավոր կդառնա զարգացում ապրել:

Սակայն այս ամենում մի շատ հատկանշական բան ևս կա: Պակաս խոսուն ու կաևոր հանգամանք չէ նաև այն,որ այս ուղերձը հղվում է հենց Կարեն Կարապետյանի կողմից`մեկի,ով, թվում էր, ամենաքիչը պետք է շահագրգռված լիներ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների առաջընթացի հարցում. գաղտնիք չէ,թե ում ջանքերի շնորհիվ է  նա այսօր վարչապետ և կամ ինչ կոնկրետ հանձնարարականով է նա ժամանել հայրենիք: Ուստի` միակ հետևությունը, որ կարելի է անել, հետևյալն է` Մոսկվան ևս,հասկանալով Անդրկովկասում ստեղծված խիստ փխրուն ռազմաքաղաքական իրավիճակը, փորձում է ձեռնպահ մնալ ԱՄՆ-ին «խռիկ տալուց»`հրաշալիորեն հասկանալով դրա հնարավոր հետևանքները: Հետևաբար` ելնելով հենց միայն իր նեղ շահերից` փորձում է բարեկամական ժեստ կատարել Արևմուտքի հանդեպ` հույսով, որ վերջինս ձեռնպահ կմնա Անդրկովկասից երկրորդ Մերձավոր Արևելք ծեփելու վտանգավոր քայլից:Իրականում Հայաստանում քիչ ոլորտներ կան,ուր Արևմուտքը կարող է հաջողությամբ տնտեսական ծրագրեր իրականացնել,ուստի Մոսկվայի համար վտանգն այդ առումով այնքան էլ զգալի չէ. մի փոքր զիջելով իր արևմտյան գործընկերներին`Կրեմլը ձեռք է բերում շատ ավելին:

Իսկ այն, թե իրական կյանքում ինչպես կդրսևորվի հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը, և կամ այն որքանով իրապես կնպաստի մեր երկրի տնտեսական առաջընթացին,թերևս,կարող է միայն ապագան ցույց տալ,բայց որ միայն այդ ներդրումները բավարար չեն լինելու Հայաստանն առաջ մղելու համար,անկասկած է. երկիրը ներսից պետք է բարեփոխվի, որպեսզի տնտեսական էֆեկը հնարավորինս մաքսիմալ կերպով զգալի դառնա:

 

Դաբիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված