Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Լարիսա Ալավերդյանը եւ Արման Նավասարդյանն առաջարկում են շփման գծում ներդնել տիեզերական խորազննման մեխանիզմ

Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ու արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն առաջարկում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղություն հաստատելու համար ներդնել նոր մեխանիզմ, այն է՝ օգտվել տիեզերքից ստացված տվյալներից եւ կանխարգելել հնարավոր խախտումները:

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ եթե շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրումը լոկ կֆիքսեր նախահարձակ կողմին արդեն խախտումն իրականացնելուց հետո, ապա տիեզերական խորազննման մեթոդը կօգնի կանխել ցանկացած փորձ:

«Հուլիսի 1-ն է, բայց մենք բոլորս ապրում ենք դեռ անցած տարվա ապրիլի 2-ից հետո ստեղծված այդ տագնապի մեջ, որովհետեւ բոլորն էլ ասում են, այս ընթացքում այդպես էլ չի փոխվել այն վիճակը, որը կոչվում է ժողովուրդների կամ տարածքների անվտանգություն: Մենք հասկանում ենք, որ չնայած բազմաթիվ հանդիպումներին՝ այսօր չկա որեւէ համաձայնություն Ադրբեջանի կողմից շփման գծում առաջարկված մեխանիզմների ներդրման հարցում, եւ այդ առումով մտել ենք փակուղի: Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն արել է հստակ ձեւակերպված մի առաջարկություն, որը նոր տեխնոլոգիա է ոչ միայն ռազմական, այլ հենց քաղաքական-դիվանագիտական առումով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ առաջարկությունը հնչեցվել է դեռեւս երկու ամիս առաջ բարձր ամբիոններից, սակայն այդքան էլ մեծ ուշադրության չի արժանացել փորձագիտական հանրության կողմից, այդ իսկ պատճառով այժմ նորից հնչեցնում են այն:

«Ինչու՞ է Ադրբեջանն իրավունք վերապահում հրաժարվել այս կամ այն գործելակերպով ֆիքսել հրադադարի խախտումը, որովհետեւ դա իր պետական իրավունքի ներքո է, նա է որոշում՝ թույլ տա, թե չտա այս կամ տեխնիկայի ներդրումը, իսկ այս առաջարկությունը թույլատրելի է միջազգային իրավունքով, եւ դա չի կարող արգելել ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը»-,-նշեց նա:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ առաջարկությունն ուղղված է Հայաստանի իշխանություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ում եւ նրանք առաջարկում են փոխանցել տիեզերքից ստացված տվյալները:

Արման Նավասարդյանը եւս համակարծիք է, որ այս նոր մեխանիզմը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային իրադարձությունների վրա:

«Սա որևէ ծախս չպահանջող միջոց է, որի հիմնական նպատակն այն է, որ ինչ-որ կա, ինչ-որ կատարվում է, փոխանցվի այն երկրներին, որոնք հանդես են գալիս որպես խաղացողներ եւ որոնք վճռում են դեպքերի հետագա ճակատագիրը: Հիմնականում այն ուղղված է համանախագահներին, եւ եթե այն ազդեցություն ունենա և սկսի գործել, ապա շահագրգռված կլինեն ավելի մեծ խաղացողները. իհարկե, նրանցից երկուսն արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են: Ես կարծում եմ, որ ամենադժվարը միջազգային իրավունքի և դիվանագիտական ինստիտուցիոնալ աստիճանի հասցնելն է, քանի որ եթե հակառակորդները գետնի վրա չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, հարց է առաջանում՝ կընդունե՞ն այն, ինչ որ գալիս է տիեզերքի կողմից»,- շեշտեց Արման Նավասարդյանը:
Արման Նավասարդյանի համոզմամբ՝ խաղաղության համար շահագրգռված կողմի համար սրանից ավելի արդյունավետ գյուտ դժվար է գտնել:

«Այս ուղղությամբ պետք է լարված աշխատանք տանել, սակայն այն չի ավարտվի զուտ պաշտոնական դիվանագիտության եւ միջազգային իրավունքի օրենքերով, այստեղ պետք է այնպիսի ուժեր լծվեն, որոնք իսկապես կարող են ազդակ հանդիսանալ նման միջոցի իրագործման համար»,-եզրափակեց Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ դժվար է Ադրբեջանի նման երկրի հետ քաղաքակիրթ մեթոդներով հարցեր լուծել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԼոնդոնում նարինջների արկղերում գրեթե 900 կգ կոկաին են առգրավել Միջազգային «Էմմի»․ ֆրանսիական «Կարեմը» ճանաչվել է լավագույն դրամատիկ սերիալ«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարըԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ է կատարվել աստղի ներսում պայթյունից ժամեր առաջ․ «Ուեբը» հետքեր է գտել փոշու մեջ
Ամենադիտված