Պարուհի Վարդան չի մահացել. նա դատի կտա ԶԼՄ-ին (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր տարածվել էր տեղեկություն, թե հայտնի պարուհի, բիզնես-լեդի Վարդանուշ Մարտիրոսյանը վթարի է ենթարկվել և մահացել:
Պարուհու PR ծառայությունից հայտնում են, որ Վարդան ապրում է և առողջ է: Նշվում է, որ Վարդան հիմա Սոչիում է հանգստանում ու պատրաստվում է դիտել «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը:
Իր մահվան մասին լուրը կարդալուց հետո Վարդան ինստագրամում գրել է. «Ինչ- որ թյուրիմացություն է եղել, իմ տնօրենի հեռախոսը պատռվեց Հայաստանից եկած զանգերից, ես չգիտեմ` դա ի՞նչ է, վատ կատա՞կ, թե՞ ինչ որ այլ բան: Ես կենդանի եմ ու առողջ»:
Նշվում է նաև, որ Վարդան պատրաստվում է իր մահվան լուրը հրապարակած լրատվամիջոցին դատի տալ, բացի այդ պարուհին վիրավորվել է, այն հանգամնքից, որ իրեն «մերկապարուհի» են կոչել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը