Երկու բրոնզ մեդալ՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից
Սպորտ
Այսօր Դորտմունդում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը եւ 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեցին, համապատասխանաբար, Թեոդոր Հորատաուին (Ռումինիա) եւ Կրասիմիր Կրումովին (Բուլղարիա):
Աշոտ Մխիթարյանը՝ 50 կգ քաշային կարգ եւ Արթուր Մխոյանը՝ 96 կգ, տարբեր փուլերում դուրս մնացին պայքարից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը