Դաժան ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. վարորդի մարմինը մոխրացել է (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր՝ հուլիսի 2-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ուեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 90 AL 090 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է ЗиЛ մակնիշի 03 LL 529 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել:
Հրշեջները մարելով Mercedes-ում առաջացած խոշոր հրդեհը վարորդի նստատեղում հայտնաբերել են նրա մոխրացած դին:
Դին ավտոմեքենայից դուրս են բերել մեծ դժվարությամբ ու զգուշությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է ЗиЛ-ի վարորդի և Mercedes-ի մահացած վարորդի ինքնությունը, իսկ նրա դին ամբողջովին անճանաչելի է դարձել, ավտոմեքենան էլ վերածվել է մոխրակույտի:
Սկզբնաղբյուր՝ Shamshyan.com


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում