ԱՄՆ-ում գտել են հայազգի 5-ամյա փոքրիկի մարմինը (տեսանյութ, լուսանկարներ)
Տեսանյութեր
Գտել են ԱՄՆ-ում անհետացած հայազգի 5-ամյա փոքրիկի մարմինը
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Քալիֆորնիայում գտել են հայազգի 5-ամյա Արամազդ Անդրեասյանի մարմինը, ով անհետ կորած էր համարվում ապրիլ ամսից: Երեխան այնտեղ է գտնվել վերջին 2 ամիսներին:
Մարմինը հայտնաբերվել է այն օրը, երբ երեխայի հորը` Արամազդ Անդրեասյան ավագին Լոս Անջելես են տեղափոխել Լաս Վեգասից, որտեղ նրան անցյալ շաբաթ կալանավորել էին: Նշենք, որ տղամարդը մեղադրվում է երեխայի սպանության մեջ:
Աղբյուրը հաղորդում է՝ դիահերձում կկատարվի` մահվան պատճառը որոշելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին երեխայի մայրը հայտնել էր իր որդու անհետացման մասին: Նույն օրը երեխայի հայրը հայտնաբերվել էր անգիտակից վիճակում՝ իր մեքենայից ոչ հեռու։ Երեխային վերջին անգամ տեսել էին դրանից երկու ժամ առաջ, երբ հայրը երկու ազգականի հետ միասին նրան «Դիսնեյլենդ» էին տարել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում