Պորտուգալիան հաղթեց Կոնֆեդերացիաների գավաթի երրորդ տեղի համար պայքարում (տեսանյութ)
Սպորտ
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար պայքարում Պորտուգալիայի և Մեքսիկայի հավաքականները հանդիպեցին միմյանց:
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Լուիշ Նետուն 50-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը, 90-րդ րոպեին հաշիվը 1:1 դարձրեց Պեպեն:
Արդյունքում մրցանակակիրը որոշվեց լրացուցիչ ժամանակում:
105-րդ րոպեին Ադրիան Սիլվան անվրեպ իրացրեց 11 մետրանոցը՝ հաղթանակ բերելով պորտուգալացիներին:
Նշենք, որ թիմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով. 106-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց Նելսոն Սեմեդուն, իսկ 102-րդ րոպեին հեռացվեց նաև Ռաուլ Խիմենեսը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը