«Էլիավան» բոցերի մեջ է. խոշորագույն հրդեհ Թբիլիսիում
Վրաստան
Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի եւ աքսեսուարների «Էլիավա» շուկայում բռնկած հրդեհը մարել են շուրջ 20 հրշեջ բրիգադներ:
Հուլիսի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի «Էլիավա» շուկայի տարածքում, որտեղ գտնվում են շինանյութեր, այլ ապրանքներ վաճառող հարյուրավոր օբյեկտներ, տեղի է ունեցել հրդեհ: Ներկայումս բռնկման օջախն արդեն տեղափակված է՝ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ:
Բռնկման օջախը գտնվում է ծայրամասում՝ առեւտրական կենտրոնի տարածքում, որտեղ գտնվում են ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի եւ աքսեսուարների վաճառքի չորս խանութներ, ինչպես նաեւ բոքսեր, որտեղ վաճառվում են բանեցված դողածածկաններ:
Թեեւ կրակը չի կարողացել տարածվել շուկայի մնացած տարածքում, այն հասցրել է լուրջ վնաս հասցնել: Հրդեհի հետեւանքով տուժել է առեւտրական օբյեկտի ավելի քան 400 քառակուսի մետր մակերես: Ներկայումս արդեն ընթանում է հետաքննություն, որը պետք է պարզի արտակարգ պատահարի պատճառները, հաղորդել է «Սպուտնիկ» գործակալությունը :


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը