Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ռուսաստանը ներթափանցում է Ադրբեջան…

Վերլուծական

Հայտնի է դարձել, որ կիրակի՝ հուլիսի 2-ին, Սանկտ-Պետերբուրգում «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերն ու SOCAR ադրբեջանական նավթային ընկերության նախագահ Ռովհան Աբդուլաևը երկկողմ հանդիմպանը քննարկման առարկա են դարձրել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, որի մեխը դարձել է ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը. Ռուսաստանը մտադիր է տեսանելի ապագայում ձեռնամուխ լինել բնական գազի մատակարարմանն Ադրբեջան: Նշենք, որ Ադրբեջանում  Շահ-Դենիզ հանքի բացահայտումից հետո Ադրբեջանը դադարեցրել էր ռուսական գազի մատակարարումները:

Այն, որ Անդրկովկասում ստեղծված բավական հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր իրավիճակը գերտերությունները փորձում են ծառայեցնել իրենց ազգային շահերին, անել քայլեր, որոնցից միգուցե նախկինում ձեռնպահ կմնային, վկայում են բավական խոսուն փաստեր. հակամարտության պայթեցման վտանգը այժմ տարածաշրջանում ստեղծել է սկզբունքորեն այլ իրավիճակ: Գերտերությունները, որոնց գրպանում է գտնվում արցախյան խնդրի կարգավորման բանալին, իրականում փորձում են այստեղ հասնել ոչ թե իրական կարգավորման, ինչը, բնակնաբար անհնարին է կամ խիստ դժվար, այլ ծառայեցնել թե՛ Հայաստանին, թե՛ Արդբեջանին՝ սեփական դիրքերը տարածաշրջանում ամրապնդելուն: Կասկածից վեր է, որ ռուս-ադրբեջանական առաջիկա գործարքը կնքվելու է ոչ այնքան տնտեսական հարցեր լուծելու, որքան աշխարհաքաղաքական խնդիրներ կարգավորելու համար:

Այժմ արդեն կարող ենք հաստատապես պնդել, որ Անդրկովկասի հարցում աշխարհի ուժային կենտրոնների միջև որոշակի կոնսենսուս, այնուամենայնիվ, ձեռք է բերվել: Իսկ կոնսենսուսի էությունը հետևյալն է. Արևմուտքն ու Ռուսաստանը փորձում են հավասարակշռել իրենց ներկայացվածությունը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում:  Մի կողմից՝ Արևմուտքն է փորձում տնտեսապես ակտիվանալ Հայաստանում, զգալի դարձնել այստեղ իր ներկայությունը, մյուս կողմից՝ ռուսներն են ջանում գազի միջոցով Ադրբեջանը կապել Ռուսաստանի հետ. հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի էներգետիկ համակարգը պորտալարով կապված է արևմտյան նավթագազային ընկերությունների հետ, դժվար չէ կռահել, թե կուլիսների հետևում ռուսներն ինչ բովանդակության բանակցություններ են վարել արևմտյան իրենց գործընկերների հետ՝ իրենց ուզածին հասնելու համար: Ռուսներն այսօր իրենց առաջ խնդիր են դրել մտնել ադրբեջանական էներգետիկ շուկա, ու Սանկտ-Պետերբուրգում ընթացած բանակցությունները լավ հիմք են ստեղծում  հետագա քայլերի համար: Ի դեպ, հաշվի առնելով այն, որ համաշխարհային էներգակիրների շուկայում Ռուսաստանն ու Ադրբեջանն, ըստ էության, բնական մրցակիցներ են, դժվար չէ՝ կռահել, թե իրականում ՌԴ համար ինչ է նշանակում այս երկրի հետ հենց էներգետիկ ոլորտում ունեցած համագործակցությունը:

Հարց է առաջանում՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս ամենն արցախյան հակամարտության վրա: Նախ՝ միանշանակ է, որ գերտերությունների ընդունակությունը՝ միմյանց լսելու, հանդուրժելու, հասկանալու, ողջունելի է բոլոր դեպքերում. դա նվազեցնում է հավանականությունը, որ Անդրկովկասը կարող է դառնալ մեծ վիճաբանության հարթակ: Երկրորդ՝ միանշանակ է նաև, որ տարածաշրջանում տերությունների տնտեսական ակտիվությունը, նրանց, շահերն այստեղ, կարող են իրապես զսպիչ գործոն հանդիսանալ ու կանխարգելել գլոբալ պայթյունը: Ճիշտ է՝ այս, ամենը բնավ չի բացառում համեմատաբար փոքրամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությունը, բայց դժվար թե բանը հասնի Սարսանգին կամ Մեծամորի ատոմակայանին՝ հանգամանք, որը չի կարող չուրախացնել: Իրականում Անդրկովկասի խաղաղությունը կախված է ոչ թե ասենք Ալիևի խաղաղասիրության աստիճանից, այլ նույն այդ գերտերությունների միջև առկա հարաբերություններից: 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված