«Հրապարակ»․ Որտեղ է ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է․
«Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատրաստվում է արտագաղթել ԱՄՆ: Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, և տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ: Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան, խուլիգանության մեջ մեղադրվող նրա որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեցին: Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները: Որտեղ է այժմ Արսենյանը և ինչով է զբաղվում, հետաքրքրվեցինք նրա խոսնակ Շուշան Դանիելյանից: Նա հայտնեց, որ Արսենյանն այժմ երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը