Ձեր Կառավարությունն ի՞նչ է արել. պատգամավորը՝ նախարարին
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնում է 2016 բյուջեի կատարողականը:
Նախարարին ԵԼՔ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց, թե վերջինս կարո՞ղ է նշել մի բան, որ այս նոր Կառավարությունը կարողացել է անել, ի՞նչ են փոխել և նախորդ Կառավարությունից հետո ինչ-որ բան ավելացրե՞լ են, թե՞ ոչ:
Պատգամավորի հարցին ի պատասխան՝ նախարարը սկսեց թվարկել Կառավարության գործունեությունը ֆինանսական ոլորտում՝ հատուկ ընդգծելով, որ իրենք որևէ մեկի վրա մեղքը չեն գցում, բայց պետք է փաստել մի բան, որ հնարավոր չէ աշխարհում լինի գների անկում և դա մեզ վրա չազդի, կամ հնարավոր չէ տրասնֆերտների անկում լինի և դա մեզ վրա ազդեցություն չունենա:
Նախարարի պատասխանը չբավարարեց պատգամավորին. «Ձեր Կառավարությունն ի՞նչ է արել, իշխանափոխություն էր պետք, որ կարողանայիք երկիրն այս վիճակից հանել. առանց իշխանափոխության որևէ բան հնարավոր չէր փոխել»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը