Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ցայտնոտային իրավիճակ Մոսկվայում...

Վերլուծական

Ինչպես հայտնի է, հուլիսի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ որով անուղղակի կերպով, բայց բավական կտրուկ դատապարտել էր հուլիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, ինչը հույս ներշնչեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը գիտակցել է Բաքվից եկող վտանգի ահավորությունն ու վերջապես պատրաստ է բացահայտորեն հանդես գալ ընդդեմ Բաքվի: Սակայն մեծ քաղաքականությունը մնում է մեծ քաղաքականություն, ու ոչ ոք՝ նույնիսկ գերտերությունները չեն կարող հրաժարվել դրանում հաստատված խաղի կանոններից՝ չնայած որ այդ կանոնները հաճախ աչքի են ընկնում բացառիկ ցինիզմով:
Ռուս տխրահռչակ քաղաքագետ Սերգեյ Մարկովն, ով համարվում է Կրեմլի ոչ պաշտոնական պրոադրբեջանական խոսնակներից մեկն, արձագանքելով հուլիսի 4-ին տեղի ունեցած դեպքերին, իրեն հատուկ ցինիզմով հանդես է եկել պահանջ-կոչով՝ պատժելու Հայաստանին, համակողմանի ճնշում բանեցնելու Երևանի նկատմամբ և այլն: Մի խոսքով՝ Մարկովի  ցնորամիտ հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե շփման գծում իրավիճակի սրմանը գնացել են ոչ թե ազերիներն, այլ հայկական կողմը:

Իհարկե, ոչ ոք Մարկովի ադրբեջանասիրության մեջ չի կարող կասկածել, սակայն ակնհայտ է, որ իր այդ արտահայտությամբ Մարկովը փորձել է Կրեմլի ուղերձը հասցնել տեղ, որի իմաստը հետևյալն է՝ ՌԴ ձեռնպահ է մնում Բաքվի հետ որևիցե կամուրջ այրելուց՝ բաց թողմնելով փոխգործակցության դուռը. Ալիևից է կախված, թե Մոսկվան ինչ վերաբերմունք կորդեգրի Բաքվի նկատմամբ:

Հարց է ծագում՝ ինչի՞ արդյունք կարող  է  այս ամենը հանդիսանալ կամ ինչի՞ն է ձգտում Ռուսաստանը, որը չափազանց խրթին իրավիճակում է հայտնվել՝ կանգնելով, ըստ էության, Անդրկովկասից դուրս մղվելու սպառնալիքի առաջ:
Այն, որ պատերազմի վտանգը չափից դուրս մեծ է, այն, որ Ադրբեջանը դեռ վաղուց է նախապատրաստվում հուժկու պատերազմի, վկայում են բավական լուրջ փաստեր. միայն վերջերս Ադրբեջանի կողմից մի քանի խոշոր PR կազմակերպությունների վարձակալության փաստը բավարար է, որպեսզի պարզ դառնար, որ Ալիևի պլանները բավական լուրջ են ու հեռուն գնացող. հսկայական ծախսեր պահանջող այդ քայլը չէր կարող արվել խաղաղություն պահպանելու նպատակով, այլ՝ ճիշտ հակառակը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը, ուզած-չուզած՝ ստիպված է լինելու հաշվի նստել Անդրկովկասում ստեղծված իրողության հետ ու փորձել իրավիճակը ծառայեցնել իր նպատակներին՝ իրավիճակից եթե ոչ շահեկան, ապա գոնե անվնաս դուրս գալու համար. մեծ հաճույքով ՌԴ-ն, իհարկե, կկանխեր վերահաս պատերազմը, սակայն Մոսկվայի խնդիրն այն է, որ չունի ռեալ ճնշման լծակներ ընդդեմ Բաքվի, ինչն էլ ստիպում է Կրեմլին կա՛մ ինչ-որ կերպ սիրաշահել ազերիներին, կա՛մ  ինչ-որ տեղ Ադրբեջանի «թելը թելելով»՝ փորձել իրավիճակը պահել սեփական վերահսկողության ներքո՝ հաճախ անելով քայլեր, որոնք և՛ ընդդեմ Հայաստանի են, և՛ խորքային իմաստով՝ նաև ընդդեմ ռուսական շահերի: Իրականում դժվար չէ հասկանալ, որ կտրուկ դիրքորոշում որդեգրելով Բաքվի նկատմամբ՝ վերջինիս վերջնականապես կմղի Թուրքիայի գիրկը՝ իր համար դրանից բխող բոլոր գերբացասական հետևանքներով հանդերձ (չնայած Ալիևը երբեք էլ դուրս չի եկել Թուրքիայի գրկից. այստեղ հարցն այն է, թե Անկարան որքան ամուր կգրկի Մեհրիբանին...): Հետևաբար՝ փորձում է ինչ-որ կերպ լեզու գտնել Ալիևի հետ՝ միևնույն ժամանակ ոչ մի պատրանք չունենալով:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն կարող է ապավինել Բելառուսին՝ որպես Եվրոպական տարածաշրջանում անվտանգության դոնորի: «Կան հակամարտություններ այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը։ Դրանք շատ կարևոր տարածաշրջաններ են, որտեղ մենք պետք է եվրոպական, քաղաքակիրթ ձևով կարգուկանոն հաստատենք»,- ասել է Լուկաշենկոն:

Իրականում հասկանալու համար, թե ինչ  գործ ունի Լուկաշենկոն Արցախի հետ, և կամ ինչ է փորձում հասկացնել նա՝ շեշտելով Բելառուսի դերը խաղաղության պահպանման հարցում, հարկավոր է հասկանալ, թե ում խոսքերն է Լուկաշենկոն փորձում փոխանցել համաշխարհային հանրությանը. Պուտինը Լուկաշենկոյի բերանով իր ծառայություններն է պարտադրում Արևմուտքին՝ Անդրկովկասում խաղաղության պահպանման համար: Ճիշտ է՝ խոշոր հաշվով  հենց նույն Արևմուտքն է կանգնած սրացումների հետևում, սակայն իրավիճակի ողջ հմայքն էլ հենց այն է, որ Արևմուտքն էլ իր հերթին չի կարող բացահայտ հայտարարել իր պլանների մասին: Այնպես որ՝ պատերազմի դեպքում Ռուսաստանի դերն արդեն ուրվագծվում է. այդ երկիրը հանդես է գալու արբիտրի դերում՝ փորձելով կանխել Արևմուտքի դիվանագիտական ակտիվությունն Անդրկովկասում:

Իրականում առաջիկա մի քանի օրերը վճռական են դառնալու տարածաշրջանի համար. ամեն բան կախված է լինելու այն հարցից, թե ինչ կպայմանավորվեն Պուտինն ու Թրամփն իրենց առաջիկա հանդիպմանը: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Ռուսաստանի բոլոր պլանները՝ հեգեմոն դիրքերը պահպանելու մեր տարածաշրջանում, մեկ ակնթարթում փլուզվեն. փորձելով սիրաշահել Ադրբեջանին՝ Մոսկվան ջանում է կանխել իր համար վատթարագույն սցենարը: Կստացվի, թե՝ ոչ, կիմանանք շուտով:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված