Վարազդատ Հարոյանը՝ «Ուրալ»-ի և Էդգար Մանուչարյանի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը, ով պայմանագիր է ստորագրել «Ուրալ»-ի հետ, Եկատերինբուրգի թիմի կայքին տված հարցազրույցում խոսել է թիմի և Էդգար Մանուչարյանի մասին.
«Վերջին ժամանակներս խաղում էի Իրանում: Ցանկանում էի փոխել լիգան և ուժեղ լիգայում խաղալու ցանկություն ունեի: Ռուսաստանում խաղալն ինձ համար լավ տարբերակ է: Գիտեմ, որ սա ուժեղ լիգա է: Լավ է, որ տեղափոխվեցի «Ուրալ»: Այստեղ խաղում է ընկերս՝ Էդգար Մանուչարյանը: Այստեղ ամեն ինչ հիանալի է: Էդգարը օգնում է հարմարվել թիմին: Նրա հետ 5 տարի է՝ խաղում եմ հավաքականում, իսկ ծանոթ էինք մինչ հավաքականին միանալը: Նա պատմել է ինձ «Ուրալ»-ի մասին:
Սկզբում դժվար էր, բայց հիմա ամեն ինչ կարգին է, հարմարվել եմ թիմին: Այստեղ հավաքված են բարձրակարգ ֆուտբոլիստներ, այդ պատճառով էլ հեշտ է նրանց հետ խաղալը: Ռուսաստանում մեկ անգամ եմ խաղացել՝ Կարասնոդարում՝ Ռուսաստանի ընտրանու դեմ: Մենք պարտվեցինք 0:2 հաշվով:
Այստեղ ցույց կտամ իմ լավագույն որակները, որպեսզի օգնեմ թիմին տիտղոս նվաճել»,- ասել է ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը